MENU
Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի մայիսի 30-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:
Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք համբարձման տօնի առիթով սուրբ պատարագ:
Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-
Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները:
Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, թւականիս շաբաթ 20 ապրիլի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:
Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:
22-26 մարտին, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհուրդի, Լիբանանի եկեղեցիների եւ Թեզէի միաբանութեան կազմակերպութեամբ, Լիբանան հիւրընկալեց Միջազգային միջեկեղեցական երիտասարդական մի համագումար, որին իրենց մասնակցութիւնը բերին 44 երկրներից ժամանած առաւել քան 1600 երիտասարդներ։
Երեքշաբթի, 26 փետրւար 2018 թ.-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը, տօնն է նաեւ քահանայութեան: Այս առիթով, նոյն օրը հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։
1918 թւականին մարմնաւորւած Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, որը այս տարի բոլորեց իր 100-ամեակը, թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում նշանաւորւեց բազմաթիւ միջոցառումներով եւ մի խօսքով հայաշխարհը նշանաւորեց յաղթանակների յաղթանակ Մայիսի 28-ը:
Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի զաւակներին, որ հինգշաբթի, 8 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեհրան ժամանեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, թեմիս Քրիստոնէական դաստիարակութեան եւ եկեղեցական աշխատանքների մէջ նեցուկ կանգնելու առաջնորդ Սրբազանին:
Իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթը նշանաւորւում է մշակոյթի շաբաթւան նւիրւած միջոցառումներով:
Աշխարհահռչակ շանսոնիէ հանգուցեալ Շառլ Ազնաւուրի հոգու խաղաղութեան համար երէկ հոկտ. 7-ի առաւօտեան կիրակնօրեայ ս. պատարագից յետոյ Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում կատարւել է հոգեհանգստեան արարողութիւն: Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այդ առիթով քարոզեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: