MENU
Կիրակի սոյն թւականի մայիսի 31-ի երեկոյեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորութեամբ, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի, թեմիս Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի եւ խորհրդի անդամների ներկայութեամբ, ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ երկու նստաշրջան եւ ութ շարունակական տարիներ Իրանի Իսլ. խորհրդարանում, որպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ժողովրդանւէր եւ հայրենանւէր ծառայութիւն մատուցած՝ դոկտ. Կարէն Խանլարեանի գնահատանքի հանդիպումը։
Երէկ՝ երկուշաբթի, մարտի 16-ին, դոկտ. Կարէն Խանլարեանն ու նորընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելեցին Թեհրանի Սասուն քաղաքամաս. այցի նպատակը մնում էր նոյնը՝ կորոնավիրուսի դէմ պայքարի մասին աշխատանքներն ու գործընթացը դարձնել հասարակութեան առօրեայի անբաժանելի մասը, եւ իհարկէ, ինչպէս յիշեցրեց գործող պատգամաւորը՝ միմեանց մասին տեղեկանալու կարեւորութեան փաստը:
Շաբաթ, մարտի 7-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակելով համաճարակի դէմ պայքարի շրջագծում հասարակութեանը իրազեկ դարձնելու ծրագիրը, այս անգամ այցելեց Թեհրանի Սարդարապատ քաղաքամաս:
Չորեքշաբթի, մարտի 4-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը շարունակելով համաճարակի դէմ պայքարի շրջագծում հասարակութեան իրազեկման ծրագիրը, այցելեց Թեհրանի Զէյթուն քաղաքամաս. այցի հիմնական նպատակը քաղաքամասի բնակիչների հետ կորոնավիրուսի մասին տեղեկութիւններով փոխանակում կատարելն էր:
Երեքշաբթի, մարտի 3-ի առաւօտեան, դոկտ. Կարէն Խանլարեանը այցելեց Սասուն քաղաքամաս. այցի հիմնական նպատակը քաղաքամասի բնակիչների հետ կորոնավիրուսի մասին իրազեկումն ու տեղեկութիւնների փոխանակումն էր:
Իրանի մեջլիսում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանը Sputnik Արմենիայի եթերում խօսել է Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղւած միջոցառումների եւ իրանահայութեան վիճակի մասին։
11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը ապահովելու եւ ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութեան մասին ժողովրդին իրազեկելու նպատակով, երէկ, փետրւարի 16-ին, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի եւ մասնակցութեամբ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, կազմակերպւել էր լուսաբանական հանդիպում Թեհրանի հայոց դպրոցների տեսուչ-տեսչուհիների, փոխտեսուչ-փոխտեսչուհիների եւ ծնողական խորհուրդների անդամների հետ Զէյթուն քաղաքամասի «Շանթ» եւ «Մարիամեան» դպրոցի դահլիճում:
Իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրութիւնների քարոզարշաւի երրորդ օրւան, փետրւարի 15-ին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ պատգամաւորութեան թեկնածուներ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Արա Շահվերդեանը քարոզարշաւի ժողովրդական հանդիպումների շարանում ներկայ եղան Սարդարապատ քաղաքամասի Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ: Ժողովրդական հանդիպմանը, միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը ողջունելով գործող պատգամաւորին եւ թեկնածուներին գնահատեց դոկտ. Խանլարեանի ութամեայ աշխատանքները:
Երէկ, Սասուն քաղաքամասի անւանի գործիչների ու միութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը գործող պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը ժողովրդին ուղղւած իր կոչի կապակցութեամբ ելոյթ ունեցաւ:
Սիրելի հայրենակիցներ,
Վերջին ութ տարիների ընթացքում լաւ ու վատ օրեր, ծանր ու սահուն պահեր ենք անցել Իրանի մեծ ժողովրդի հետ միասին: Ձեր ազգային բարձր գիտակցութեան շնորհիւ հնարաւոր է դարձել լուծել մեր համայնքային եւ անձնական բազում խնդիրներ: