Հա

Համայնք

Երէկ՝ դեկտեմբերի 26-ին «Էւին» քրէակատարողական հիմնարկում (բանտ) քրիստոնեայ բանտարկեալների համար կազմակերպւել էր Սուրբ Ծննդեան յատուկ միջոցառում:

Published in Հասարակական

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով իրանահայ նահատակ զինւորներ Էդւին Շահմիրեանի եւ Ժորժ Քեշիշ Յարութիւնեանի ընտանիքներին կատարած այցի կապակցութեամբ, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը երախտագիտութիւն են յայտնել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

Published in Թեհրան

«Մեղրի» ազատ տնտեսական գօտու աշխատանքների մեկնարկը եւս մէկ քայլ է հայ-իրանական յարաբերութիւնների՝ ընդհանրապէս, իսկ տնտեսական յարաբերութիւնների՝ յատկապէս առաւել զարգացման համար: «alikonline.ir»-ի լրագրող Սիւնէ Ֆարմանեանի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Published in Իրան

Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը դատապարտել են Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Published in Թեհրան

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Իրանի արտգործնախարարի այցը Երեւան ճիշտ ժամանակին էր՝ յաջորդել է ԴԱԷՇ-ի դէմ Իրանի յաղթանակին: Նա բնորոշեց՝ այցը «պատգամ էր»: Կարէն Խանլարեանի խօսքով՝ Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Իրանի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու հարցում, դիւանագիտական շրջանակներում Իրանի վստահելիութեան չափը ցոյց տալու առումով:

Published in Իրան

Իրան-Հայաստան յարաբերութիւններն էլ աւելի խորացնելու տեղ ունեն: ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի այցն Իրան եւս մէկ քայլ է հայ-իրանական յարաբերութիւններն աւելի զարգացնելու համար: Նման կարծիքի է դոկտ. Կարէն Խանլարեանը:

Published in Իրան

Սեպտեմբերի 26-ին ֆրանսիացի մի խումբ լարգրողներ եւ մտաւորականներ Իսլ. խորհրդարանում հանդիպել են խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքական հարցերով յանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի հետ:

Published in Իրան

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, աստւածային կրօնների ներկայացուցիչները այցելել են զօրավար Ռահիմիի գրասենեակը շնորհաւորելու նրան՝ Թեհրանի իրաւապահ ուժերի հրամանատարի պաշտօնում նշանակւելու կապակցութեամբ:

Published in Թեհրան

Օգոստոսի 23-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին։ 

Published in Թեհրան

Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը օգոստոսի 20-ին հանդիպում է ունեցել Իրանի մեջլիսի կրթութեան եւ հետազօտութեան յանձնաժողովի նախագահ Մեհդի Զահեդիի հետ` քննարկելու ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան ու ԻԻՀ գիտութեան, տեխնոլոգիաների եւ հետազօտութիւնների նախարարութեան միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման ընթացքը:

Published in Իրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։