Հա

Համայնք

Երէկ` օգոստոսի 15-ին, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Սեւրի պայմանագիրը եւ Վիլսոնեան իրաւարար վճիռի խորագրով դասախօսութիւն: Օրւայ  դասախօսներն էին Իրանի իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Հայ Դատի յանձնախմբի նախկին նախագահ Արամ Շահնազարեանը:

Published in Հայ Դատ

Օգոստոսի 14-ին Իրանում Գերմանիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Միխայիլ Բերշտոլդը հանդիպել է Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորների հետ:

Published in Իրան

Իրանում բաւականին լուրջ են տրամադրւած Հայաստանի հետ տնտեսական կապերը խորացնելու եւ զարգացնելու ուղղութեամբ: 

Published in Տնտեսական

Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Խանլարեանը Ասորիների Ցեղասպանութեան նահատակների մեծարման միջոցառման ժամանակ զօրակցել է ասորական համայնքին եւ ելոյթ ունենալով նշել, որ ցեղասպանութիւնը մեր երկու՝ հայ եւ ասորի ժողովուրդների ընդհանրական ցաւն է եւ կարեւորութեամբ յաւելել, որ Հայաստանը հանդիսանում է առաջին երկիրը, ով պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել է Օսմանական Թուրքիայի կողմից իրականացւած Ասորիների Ցեղասպանութիւնը:

Published in Դիտանկիւն

Յուլիսի 26-ին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը Երեւանում հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ:

Published in Իրան

Իրանահայ պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ օրեր առաջ Իրանի խորհրդարանում ընդունւած Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին օրինագծի ընդունումը շահաւէտ էր երկուստեք․ Հայաստանի Հանրապետութիւնը հնարաւորութիւն է ստանում տնտեսական գործունէութիւն ծաւալել 70-80 միլիոնանոց շուկայում, իսկ Իրանն այդ համաձայնութեան միջոցով կարողանում է համագործակցել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների հետ:

Published in Տնտեսական

Այսօր կառավարութեան կողմից Իրանի Իսլ. խորհրդարանի քննարկմանը եւ հաստատմանն է ներկայացւել Իրան-Հայաստան երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան մասին օրինագիծը: Եւ պատգամաւորը կարեւորութեամբ մատնանշեց այն հանգամանքը, որ օրինագիծը վաւերացւել է պատգամաւորների առաւելագոյն ձայների մեծամասնութեամբ (70 տոկոս), մինչդեռ նախագծին դէմ են քւէարկել ընդամենը երկու պատգամաւոր:

Published in Իրան

Երէկ` յուլիսի 10-ին, խորհրադարանական հարցերի գծով ԻԻՀ մշակոյթի եւ իսլամական լուսաւորութեան նախարարի տեղակալ դոկտ. Սէյէդ Հադի Հոսէյնիի հրաւէրով տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, որի ընթացքում հանգամանօրէն քննարկւեցին «Օքսիդան» եւ «Մադար ղալբէ աթոմի» ֆիլմերի բովանդակութեան վիճայարոյց բաժինները։

Published in Համայնք

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը դրական չի վերաբերւում վիճահարոյց «Օքսիդան» եւ «Մադար ղալբէ աթոմի» ֆիլմերին, քանի որ դրանք մարտահրաւէր են նետել քրիստոնէական ուսուցմունքներին եւ հաւատամքին: 

Published in Հասարակական

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը կայացաւ սոյն թւականի յունիսի 12-ին երեկոյեան ժամը 8-ին «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում՝ միութեան անդամների եւ հիւրերի ներկայութեամբ:

Published in Թեհրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։