Հա

Համայնք

Միջազգայնագէտ, անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտների ռուսաստանցի փորձագէտ Գրիգորի Տրոֆիմչուկի խօսքով՝ Հայաստանի տարածքում Ռուսական հեռուստաընկերութիւնները վճարովի դարձնելու թեման արծարծելով՝ հայաստանեան ներկայիս իշխանութիւնները դեռեւս ստուգում են իրավիճակը: Նա նման դիտարկում արեց անդրադառնալով՝ Հայաստանում արտասահմանեան, այդ թւում՝ ռուսական հեռուստաալիքների վճարովի հեռարձակման վերաբերեալ օրինագծին:

Published in Միջազգային

Ուղիղ երկու շաբաթ առաջ թուրքական մամուլում յայտնւեց մի գաղտնի փաստաթուղթ, համաձայն որի՝ Թուրքիան մշակել է ծրագիր յարձակւելու համար Յունաստանի եւ Հայաստանի վրայ: Ընդորում, Յունաստանի վրայ յարձակման ծրագիրը փաստաթղթաւորւած է եղել 2014 թւականին, իսկ Հայաստանի յարձակման վրայ ծրագիրը պատրաստ էր դեռ… 2000 թւականին:

Published in Միջազգային

Այսօր ականատեսն ենք լինում, թէ ինչպէս է իշխանութիւնների ոչ խելամիտ քայլերի պատճառով Հայաստանի Սահմանադրական դատարանը յայտնւել է ճգնաժամային իրավիճակում, երբ, կոպիտ ասած, «շունը տիրոջը չի ճանաչում», չեն հասկանում՝ ով է նախագահը, ով է դատաւորը, ինչպէս են նոր դատաւորները ներգրաււելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ, «Ադեկւադ» միաբանութեան անդամ Արա Վարդանեանը:

Չորեքշաբթի, 01 Յուլիսի 2020 13:25

Հայաստա՞ն, թէ՞ «խաղաղութիւն»

Ս․ թ․ յունիսի 27-ին կարդացի, որ ՀՀ ԱԺ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան, ներեցէք, «անկախ» պատգամաւոր Արման Բաբաջանեանը հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ։ Հանդիպման բուն թեման եղել է՝ Արցախը յանձնել Ադրբեջանին։ Այլ կերպ չես կարող մեկնաբանել Արման Բաբաջանեանի առաջարկութիւնը, թէ Արցախի հարցը պէտք է լուծւի Լեւոն Տէր-Պետրոսեանի «Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն», իսկ իրականում՝ «Հայաստա՞ն, թէ՞ «խաղաղութիւն»» յօդւածի հայեցակարգին համապատասխան։

Armlur.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանի հետ, պարզելու համար, թէ կոնկրետ ինչ հիմքեր են ներկայացւել դատախազութիւն, իշխանութիւններրին մեղադրելով յուրացման եւ Սահմանադրական կարգի տապալման համար:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Խաչատրեանը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա եւ Էնդրիւ Շոֆեր՝ ԱՄՆ) յունիսի 29-30-ը անցկացրել են առանձին եւ համատեղ տեսակոնֆերանսներ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հետ` տարածաշրջանում հանրային առողջութեան ոլորտում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ընթացիկ դինամիկան եւ խաղաղ գործընթացում հետագայ քայլերը քննարկելու համար:

Published in Միջազգային

Կենտրոնամէտ Դեմոկրատների Ինտերնացիոնալը (Centrist Democrat International) պաշտօնական թւիթերեան էջում հրապարակած հաղորդագրութեան մէջ իր գնահատականն է տւել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններին։

Երեքշաբթի, 30 Յունիսի 2020 11:15

Արման Բաբաջանեանի դեպրեսիան

2018 թ.-ի յեղափոխութիւնն առաջին հերթին գաղտնազերծող նշանակութիւն ունէր: Դա մի զօրեղ փոթորիկ էր, որը մերկացրեց մարդկային տականքութեան ողջ էութիւնը: Էութիւն, որը ժամանակին քողարկւած էր ու աննկատ: Իսկ հիմա ամէն ինչ եւ ամէն ոք բաց են ու գաղտնազերծւած: Օրինակ նախկինում քչերն էին ճանաչում Արման Բաբաջանեանին:

Ինչպէս յայտնի է, վարակի տարածման գործօններից են ակտիւ շփումներ ունեցող մարդը եւ մեծ մարդկային կուտակումները: Վերջին գործօնը կապւած է հարսանիքների, թաղումների եւ այլ նմանատիպ միջոցառումների հետ: Իսկ այդ երեւոյթները սերտօրէն կապւած են ազգային աւանդոյթների հետ: Ի դէպ, այս գործօնն առկայ է նաեւ այլ ժողովուրդների մօտ, եւ դա սպեցիֆիկ հայկական ֆենոմեն չէ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։