MENU
Արդէն Հ.Մ.Ա.Կ-ի Սուրբ Խաչ մատուռի շրջափակում մայիսեան յաղթանակների առիթով կազմակերպւող շուրջպարը աւանդոյթ է դարձել, որտեղ համախմբւած թեհրանահայերը միասին պարում են մեր հայկական Քոչարին:
Հայաստանն ակնկալում է, որ ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ-նիւթական մշակութային արժէքների ցանկում Քոչարիի ընդգրկման յայտի քննարկումը տեղի կունենայ այս տարի նոյեմբերին: Այս մասին յուլիսի 11-ին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի՝ ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Վահրամ Կաժոյեանը: «ԻՒՆԵՍԿՕ-ն փորձագիտական աջակցութիւն է տրամադրում յուշարձանների պահպանութեան, դրանց վերանորոգման հարցում:
Նախարարը տեղեկացրեց, որ պարի՝ ԻՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկման համար յայտն արդէն կազմւել եւ ուղարկւել է: «Մենք լաւաշի՝ այդ ցանկում ընդգրկւելուց յետոյ անմիջապէս յաջորդ արժէքի մասին էինք մտածում, եւ բոլորս միասին կանգ առանք Քոչարիի վրայ: Յայտն ուղարկել ենք, սպասում ենք քննարկումներին»,- ասաց նա՝ յաւելելով, որ մշակութային ձեռքբերումը պայքար է ինքնութեան պահպանման համար: