Հա

Համայնք

Իսլ. խորհրդարանի պատգամաւորները դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վերջերս Բաքւում հնչեցրած յայտարարութիւնը՝ նշելով, որ իրանցի ժողովուրդը, մասնաւորապէս՝ Ատրպատականի շրջանի մեր հայրենակիցները անբաժանելի եւ խորը արմատներով կապւած են իրանական մշակոյթին, Իսլ. յեղափոխութեանը եւ յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին:

Published in Իրան

Իրանի Պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար՝ միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքը դատապարտող հաղորդագրութիւն է հրապարակել՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը:

Published in Թեհրան

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը անդրադառնալով Իրանի Պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար՝ միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքին ընդգծել է, որ նրա նահատակման հարցով ակնյայտ է ԱՄՆ-ի եւ սիոնիստների դերակատարութիւնը:

Published in Իրան

Իրանի պաշտպանութեան նախարարութեանը առընթեր հետազօտութիւնների եւ նորարարութիւնների կազմակերպութեան ղեկավար միջուկային ֆիզիկոս դոկտ. Մոհսէն Ֆախրիզադէի դէմ ահաբեկչական արարքի հարցով հեռախօսազրոյց ենք ունեցել Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ:

Published in Իրան
Կիրակի, 29 Նոյեմբերի 2020 12:10

Կոչ զօրակցութեան եւ դատապարտութեան

Խոր ցաւով ու դառն կսկիծով տեղական եւ միջազգային զանգւածային լրատւամիջոցներից լսեցինք գիտնական Մոհսէն Ֆախրիզադէի անարգ մահւան լուրը, ըստ երեւոյթի ահաբեկչական մի խմբակի կողմից, որի ետին կանգնած կը թւի լինել Իսրայէլը։ Մոհսէն Ֆախրիզադէն իրանեան գիտական աշխարհի, յատկապէս աթոմական ուժանիւթի ոլորտում բացառիկ այն դէմքերից էր, որ գործում էր երկրի եւ մարդկութեան գիտական մտքի զարգացման ոլորտում։

Published in Թեհրան

Հայաստանը դատապարտելի է համարում Արտաքին գործողութեան եւրոպական ծառայութեան խօսնակի միակողմանի եւ կողմնակալ յայտարարութիւնը եւ ընդգծում, որ այն Ադրբեջանին «կանաչ լոյս» է տալիս անպատժելիօրէն շարունակել միջազգային իրաւունքի, ներառեալ՝ միջազգային մարդասիրական իրաւունքի եւ միջազգային սովորութային իրաւունքի խախտումները։

Թայլանդում հաստատւած Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) ընդհանուր քարտուղար՝ դոկտ. Մատթիոս Ջորջը ընդառաջելով Թեհրահի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի առաջարկին յատուկ յայտարարութեամբ խստօրէն դատապարտեց թուրքադրբեջանական ահաբեկչական յարձակումը Արցախի վրայ:

Published in Հասարակական

Արցախի հանարապետութեան ԱԳՆ-ն Խստօրէն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան հիւսիս-արեւելքում տեղակայւած հոսպիտալի դիտաւորեալ գնդակոծութիւնը, որտեղ բուժում էին ստանում նաեւ քաղաքացիական անձինք:

Արամ Ա. կաթողիկոսին թելադրութեամբ Եկեղեցիներու Համաշխարհային խորհուրդը յայտարարութիւն մը կատարեց` կոչ ուղղելով զինադադարը յարգելու, ինչպէս նաեւ դատապարտելով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցւոյ ռմբակոծումը:

Published in Հասարակական

ԱԳ նախարարութիւնը դատարատել է սիոնիստական ռեժիմի հետ դիւանագիտական յարաբերութիւնների կարգաւորման Բահրէյնի որոշումը:

Published in Իրան
Էջ 1, 7-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։