Հա

Համայնք

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, ինչպէս նաեւ քրիստոնեայ հայ համայնքին մեծարելու նպատակով, առաջին անգամը լինելով, Սպահանի նահանգապետարանի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Սպահանի պետական կառոյցների` քաղաքացիներին ծառայութիւն մատուցող համակարգի ներկայացուցիչների հանդիպումը հայ համայնքի անդամների հետ։

Published in Նոր Ջուղա
Երեքշաբթի, 24 Յունւարի 2023 14:50

Հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի 2023 թ. յունւարի 16-ի կոչին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անմիջական նախաձեռնութեամբ՝ յունւարի 17-ին կեանքի կոչւեց Արցախի ապաշրջափակման գծով քարոզչական աշխատանքների շտաբ, որն անմիջապէս լծւեց աշխատանքի:

Published in Թեհրան

Յունւարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը Ելիսէյեան պալատում հիւրընկալել է ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման մէջ գտնւող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը եւ սպառնալիքները, որոնք ազդում են երկրի վրայ, ինչպէս նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը:

Published in Սփիւռք

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Վահրամ Բալայեանը եւ պետական նախարարի խորհրդական Նարինէ Աղաբալեանը նախօրէին հանդիպել են Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչների հետ:

Արցախի Հանրապետութեան համայնքների բնակչութեանը շրջափակման հետեւանքով ստեղծւած իրավիճակի վերաբերեալ տեղեկատւութիւն ներկայացնելու եւ տեղում առկայ խնդիրները վերհանելու նպատակով ԱՀ Ազգային ժողովի պատգամաւորների եւ կառավարութեան անդամների շրջայցերի շրջանակում նախօրէին ԱԺ պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը հանդիպել է Մարտունու շրջանի Բերդաշէնի եւ ենթաշրջանի մի շարք համայնքների բնակչութեան հետ:

Իսլ. խորհրդարանում Դատական ​​համակարգի իրաւական հարցերով ներկայացուցիչ Նուրօլլահ Ղոդրաթին խորհրդակցական հանդիպման է մասնակցել քրիստոնեայ համայնքների ներկայացուցիչների, ինչպէս նաեւ կրօնական փոքրամասնութեան մաս կազմած դատապաշտպանների ու իրաւական հարցերով փորձագէտների հետ:

Published in Հասարակական

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգմաւորներն, այդ թւում՝ իրանահայութեան զոյգ ներկայացուցիչներ՝ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը, ինչպէս նաեւ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքները հանդիպել են ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներալ Սէյէդ Աբդօլլռահիմ Մուսաւիի հետ:

Published in Իրան

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Օմանում հանդիպել է ԵՄ արտաքին յարաբերութիւնների գծով գլխաւոր յանձնակատար Ժոզէֆ Բորէլին:

Published in Իրան

Արցախի Հանրապետութեան պետնախարար Ռուբէն Վարդանեանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցութիւնների ղեկավարների հետ միասին, շարունակել է հանդիպումների շարքը շրջաններում:

Արցախի Հանրապետութեան պետնախարար Ռուբէն Վարդանեանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցութիւնների ներկայացուցիչների՝ ‹‹Ազատ հայրենիք-ՔՄԴ›› խմբակցութեան ղեկավար Արթուր Յարութիւնեանի, «Միասնական հայրենիք» խմբակցութեան ղեկավար Մարսէլ Պետրոսեանի, «Արդարութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Գալստեանի, «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Մելքումեանի եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ Դաւիթ Իշխանեանի հետ երէկ՝ դեկտեմբերի 18-ին այցելել է Մարտունի, Արցախի հերոս Արթուր Աղասեանի անւան մշակոյթի պալատում հանդիպում ունեցել բնակիչների հետ: 

Էջ 1, 110-ից
Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։