Հա

Համայնք

Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանի շուրջ վեցամեայ դիւանագիտական գործունէութիւնը Իրանում աւարտւեց:
Դեսպանի լիազօրութիւնների աւարտին վերջին հարցազրոյցը ունեցանք դիւանագէտի հետ, որին մասնակից ենք դարձնում նաեւ մեր ընթերցողներին:

Published in Հասարակական

Յունւարի 24-ի, ուշ երեկոյեան աւարտւեց ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը:
 Իր աշխատանքների աւարտին ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը ընտրել է նոր Բիւրօ: Բիւրոյի ներկայացուցիչ է ընտրւել Հրանտ Մարգարեանը, իսկ քաղաքական ներկայացուցիչ՝ Արմէն Ռուստամեանը:

Published in Քաղաքական

Գիւմրիում կատարւած ոճրագործութիւնը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանութեամբ: Ակնյայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածւել զանգւածային գործողութիւնների՝ անկանխատեսելի հետեւանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանութիւնների կայծակնային առաջանցիկ գործողութիւնները: Եւ առաջին հերթին՝ միանըշանակ հաւաստիացումներն առ այն, որ ոճրագործութիւնը կը հետաքննւի հայաստանեան իրաւապահ մարմինների կողմից ու յանցագործը կը կանգնի ՀՀ դատարանի առաջ (առաւել եւս, որ մենք ունենք նման որոշման նախադէպ՝ 1999 թւականին):

Published in Քաղաքական

Յունւարի 20-ին տեղի ունեցաւ «Մէկ դար տեւող ցեղասպանութիւն. Բաքւի սեւ յունւարը» ֆիլմի շնորհանդէսը: Ֆիլմը ստեղծւել է «Սովորական Ցեղասպանութիւն» նախագծի շրջանակներում եւ նւիրւած է հայերի կոտորածի 25-րդ տարելիցին: Ֆիլմի համար հիմք է ծառայել Բաքւի փախստականների հետ հարցազրոյցը, որոնց նկարահանումն անցկացւել է ԱՄՆ-ում՝ նախագծի նկարահանող խմբի կողմից: Ֆիլմում օգտագործւել է յիշատակւած վկայութիւնների մի փոքր մասը:

Published in Հասարակական

Իրանի Իսլ. Հանրապետութեան ռադիօ-հեռուստատեսութեան 4-րդ կայանը հարցազրոյց է ունեցել մայեստրօ Լորիս Ճգնաւորեանի հետ:
Մայեստրօ Ռազմիկ Օհանեանը այդ մասին տեղեկացնելով, նշել է, որ հարցազրոյցը հեռարձակւելու է վաղը յունւարի 9-ի առաւօտեան ժամը 10-ին, հեռուստատեսութեան 4-րդ կայանից:

Published in Հասարակական

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Քէն Խաչիկեանը «Ազատութեան» հայկական ծառայութեան տնօրէն Հրայր Թամրազեանին տւած բացառիկ հարցազրոյցում յայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի միջազգայնօրէն ճանաչման գործն այլեւս առաջնահերթութիւն է իրենց կառոյցի համար:

Published in Քաղաքական

Իրանահայ կեանքում քիչ չեն այն մարզիկները, որոնք իրենց ուրոյն տեղն են զբաղեցնում Իրանի մարզանքի երկնակամարի տակ, դառնալով ախոյեան մարզիկ-մարզուհիներ, ներգրաււելով Իրանի մարզական տարբեր հաւաքականներում եւ զբաղեցնելով պատասխանատու հանգամանքներ։

Published in Համայնք

ԱՄՆ-ի «NBC News» լրատւական ցանցի համաձայն՝ Իրանի նախագահ դոկտ. Ռոհանին երէկ այդ ցանցի լրագրողի հետ բացառիկ հարցազրոյցի ընթացքում դատապարտել է ահաբեկիչների ձեռքով անմեղ մարդկանց սպանութիւնը:
ԻՌՆԱ-ի համաձայն՝ դոկտ. Ռոհանին յիշեալ հարցազրոյցի ընթացքում յայտարարել է, որ «Իսլամական պետութեան» ահաբեկիչները մտադիր են ոչնչացնել մարդկութեանը:

Published in Քաղաքական

Երեքշաբթի, սեպտեմբերի 9-ին, Վաշինգտոնում, Միջին Արեւելքի քրիստոնէութեան նւիրւած միջազգային համագումարը շարունակում է իր աշխատանքները, մասնակցութեամբ շուրջ 500 հոգիների, որոնց շարքում բարձրաստիճան հոգեւորականներ, սենատորներ, պատգամաւորներ, Կոնգրեսի անդամներ եւ ոչ-կառավարական կազմակերպութիւններին պատկանող պատասխանատուներ: 

Published in Քաղաքական

Ընդհանրապէս մարդու հեղինակութիւնն ու յարգանքը ձեռք է բերւում աշխատանքով ու կենսագրութեամբ: Ինչ վերաբերում է իմ քաղաքական վարկանիշին, ապա ես դրա մասին շատ չեմ մտածում: Ես աշխատում եմ մարդկանց չխաբել, իմ սկզբունքներից չհրաժարւել, քաղաքական գործընկերների հետ յարաբերութիւններում պայմանաւորւածութիւններ չխախտել: Եւ երեւի ամենակարեւորը՝ ես չեմ հետապնդում որեւէ անձնական շահ:

Published in Քաղաքական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։