Հա

Համայնք

«Հորիզոն» - Տագնապի սկզբից ի վեր ի՞նչ եղաւ Հալէպի եւ շրջանների աշխատանքը:
Աննա Տէր-Յակոբեան - Սիրիայի տարածքում մօտաւորապէս երկու տարուց ի վեր սկսած քաղաքական եւ տնտեսական տագնապը վերջին շրջանում մտահոգիչ սպառնալիք դարձաւ հայկական համայնքին: Բոլոր շրջաններում եւ քաղաքներում՝ Դամասկոս, Ջեզիրէ, Ղամիշլի եւ Հասաքէ, Լաթաքիա, Քեսաբ եւ մանաւանդ Հալէպ, հայութիւնն ունեցաւ լուրջ դժւարութիւններ, նոյնիսկ՝ մարդկային զոհեր:

Published in Հասարակական

Վստահաբար լսած կը լինէք Առաքելական եւ Ընդհանրական Եկեղեցու Տիեզերական ժողովների մասին, որոնք գումարւեցին՝ հաստատելու եկեղեցու ճշմարիտ հաւատամքը եւ հերքելու չար աղանդների կողմից տարածւած եւ ուսուցանւած ուսուցումները: Յիշեալ ժողովները գումարւեցին՝ անաղարտ պահելու առաքելաշունչ ուսուցումները, որոնք աւանդեցին սուրբ առաքեալները:

Published in Հասարակական

Թւականիս ուրբաթ, սեպտ. 20-ին աւարտւեցին Իրանի 45-րդ շրջանի Համահայկական խաղերը: Այս տարի խաղերին իրանահայ համայնքի տարբեր քաղաքներից ու թեհրանահայ միութիւններից բացի՝ մասնակցել էր Հայաստանի աղջ. բասկետբոլի «Էրեբունի» հաւաքականը: Խաղերի վերջին օրը զրուցեցինք Երեւանից մասնակցած խմբի պատասխանատու Շուշիկ Սահակեանի հետ:

Published in Մարզական

Սեպտեմբերի 21-ը Հայոց անկախ պետականութեան վերականգնման 22-րդ տարեդարձն է: Եւ այդ առիթով հարցազրոյց ենք կազմակերպել Իրանի Իսլ. Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանի հետ, որը բացի վերոնշեալ առիթից՝ նաեւ անդրադարձել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների վերջին 22 տարիների զարգացումներին:

Published in Ազգային

Վերջերս Լիբանան այցելեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի ու առհասարակ արեւելեան Եւրոպայի թեմերի առաջնորդ Ռաֆայէլ արք. Մինասեանը: Այս առիթով նա այցելեց նաեւ «Ազդակ»-ի խմբագրատուն, որտեղ երկար զրոյց կայացաւ նրա հետ: Զմմառու պատրիարքական միաբանութիւնից Ռաֆայէլ ծ. վրդ. Մինասեանը 2011 թւականի յունիսի 24-ին Բենեդիկտոս ԺԶ պապի յատուկ կոնդակով նշանակւեց տիտղոսաւոր արքեպիսկոպոս Կեսարիոյ եւ առաջնորդ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ արեւելեան Եւրոպայի կաթողիկէ հայոց:

Published in Հասարակական

Ամերիկահայ ռաք երգիչ, երգահան, յայտնի «System of a Down» ալտերնատիւ մետալռաք խմբի մենակատար Սերժ Թանգեանը վերջերս իր երկրպագուներին անակնկալ մատուցեց՝ ներկայացնելով իր 5-րդ՝ «Jazz-Iz-Christ» ձայնասկաւառակը: Նախատեսւած էր, որ ալբոմը պէտք է ռաքային լինի, սակայն յետոյ որպէս հիմնական ոճ ընտրւեց ջազը: Մեծ հայրենասէր Սերժ Թանգեանը չէր կարող իր նոր ձայնասկաւառակում չանդրադառնալ Հայաստանին. նա Երեւանին նւիրւած նոր երգ ունի, որը կոչւում է «Yerevan to Paris»:

Ոչ-հեռու անցեալում «Ալիք»-ը նիւթեր է յանձնել յարգելի ընթերցողների ուշադրութեան իտալահայ համայնքի վերաբերեալ, ի մասնաւորի այնտեղ աշխատող «Զատիկ» կենտրոնի (կայքէջ) ուղղութեամբ, որի պատասխանատուն է հռոմաբնակ իրանահայ ճրտ. Վահէ Վարդանեանը: Իր Թեհրանում գտնւելու առիթով ունեցանք նորոյթներով յագեցած հարցազրոյց, որը ներկայացնում ենք ստորեւ:

Published in Հասարակական
Էջ 31, 31-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։