Հա

Համայնք

Կիրակի, թւականիս փետրւարի 21-ին, ի հետեւումն՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետի թելադրութեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. եւ անմահ պատարագի կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ Հոգելոյս Տ. Մեղրիկ  Եպս. Բարիքեանի մահւան քառասունօրեակի առիթով:

Published in Թեհրան

Ի հետեւութիւն երկու Վեհափառ Հայրապետների տնօրինումին, այսուհետ 22 նոյեմբերը հաստատւեց որպէս Արցախեան գոյամարտի նահատակների օր։ Այդ իսկ առիթով կիրակի, յետ ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44-օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Published in Թեհրան

Կիրակի՝ նոյեմբերի 22-ի առաւօտեան, Արցախեան ազատամարտի ընթացքում հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին նահատակւած  հերոսների յիշատակի օրւայ առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, դռնփակ եկեղեցական արարողութիւն կատարւեց՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի։ 

Published in Նոր Ջուղա

Կիրակի, 22 Նոյեմբեր 2020-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ Արցախի բոլոր հերոս նահատակներու հոգիներուն համար։

Published in Սփիւռք

Շաբաթ, 24 հոկտեմբեր 2020 երեկոյեան ժամը 16։30-17։30 եւ կիրակի, 25 հոկտեմբերի առաւօտեան ժամը 9։00-երեկոյեան 16:00 Թեհրանի մեր ծխական եկեղեցիներում կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցան կրօնական արարողութիւններ (կիրակնամուտի ժամերգութիւն եւ ս․ պատարագ) եւ երիտասարդական մոմավառութիւն վասն խաղաղութեան եւ հայ նահատակների հոգիների հանգստեան համար։

Published in Թեհրան

Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչին՝ կիրակի՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 4-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցական դասի, եկեղեցական յատուկ արարողութիւն տեղի ունեցաւ Հայաստանում եւ Արցախում խաղաղութեան վերահաստատման, իսկ յաջորդիւ հոգեհանգստեան կարգ՝ Արցախեան հակամարտութիւններում նահատակւած հայոց բանակի քաջարի մարտիկների, ինչպէս նաեւ զոհւած խաղաղ բնակչութեան հոգիների խաղաղութեան համար։

Published in Նոր Ջուղա

Երէկ՝ հոկտեմբերի 2-ին Թեհրանի հայոց եկեղեցիներում, ս. պատարագից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան հակամարտութիւններում նահատակւած Հայոց Բանակի նահատակների հոգու խաղաղութեան համար:

Published in Թեհրան
Շաբաթ, 03 Հոկտեմբերի 2020 13:25

Յայտարարութիւն

Կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի կունենայ հոգեհանգստեան արարողութիւն:

Published in Թեհրան

Ուրբաթ՝ 2020 թւականի օգոստոսի 14-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցականաց դասի, դռնփակ կերպով հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ Բէյրութի նաւահանգստի պայթիւնի զոհւածների յիշատակին։

Published in Նոր Ջուղա

Կիրակի, 9 օգոստոս 2020 թւականին, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տնօրինումով թեմիս բոլոր եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի ունեցաւ նաեւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Բէյրութի նաւահանգիստում աւերիչ պայթիւնի հետեւանքով զոհ գնացած նահատակների յատկապէս հայորդիների հոգիների խաղաղութեան համար:

Published in Թեհրան
Էջ 1, 10-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։