Հա

Համայնք

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 41-րդ տարեդարձի առիթով, թւականիս փետրւարի 4-ին նախաձեռնութեամբ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան Մշակութային աշխատանքների, հաւաքականութիւնների ու կազմակերպութիւնների գերատեսչութեան, կազմակերպւել էր հանդիպում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդների եւ աշխարհիկ ներկայացուցիչների հետ:

Published in Թեհրան

Չորեքշաբթի, յունւարի 22-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. միութեան յարկի ներքոյ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: Անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպւում է արդէն աւանդոյթ դարձած միջոցառում, որով առիթ է ստեղծում մէկ անգամ եւս հնարաւորութիւն ընձեռնւի շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով:

Published in Թեհրան

Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում մի քանի օր է ինչ թեւածում է հայկական շունչն ու ոգին:

Published in Մշակոյթ

Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօնին նւիրւած բանախօսական-գեղարւեստական երեկոյ եւ աշակերտական ձեռքի աշխատանքների ցուցահանդէս էր կազմակերպւել կիրակի հոկտ. 20-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ, միութեան «Սուքերեան» սրահում:

Published in Թեհրան

Կիրակի՝ մայիսի 5-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում Ապրիլեան զոհերի յիշատակի միջոցառումների շարանում տեղի ունեցաւ երաժշտական «ՎԵՐԱՊՐՈՒՄ» ռաքային փառատօնի երկրորդ համերգը:

Published in Թեհրան

Ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ Նոր Ջուղայում իրականացան Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները։

Published in Նոր Ջուղա

Հայոց Մեծ Եղեռնին նւիրւած միջոցառումների շարանում, երէկ ապրիլի 27-ին Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, կազմակերպւել էր միասնական գեղարւեստական-դասախօսական միջոցառում, որին իրենց մասնակցութիւնն էին բերել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհուրդը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, Իրանահայ ազգային եւ մշակութային միութիւնը, Աշխարհատեսների հայկական կենտրոնը (Զէյթուն քաղաքամաս) եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգեւոր եղբայրակցութիւնը:

Published in Թեհրան

Շաբաթ, ապրիլի 27-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում Ապրիլեան զոհերի յիշատակի միջոցառումների շարանում տեղի ունեցաւ երաժշտական «ՎԵՐԱՊՐՈՒՄ» ռաքային երեկոն:

Published in Թեհրան

2018 թւականի նոյեմբերի 29-ին, Շահինշահրի հայոց ազգ․ «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում տիրում էր խանդավառ մթնոլորտ։ Դպրոցի տեսչութիւնը եւ ծնողական խորհրդի անդամուհիներ՝ Ժաննա Շահբազեանն ու Արսինէ Ոսկանեանը սաների համար իրականացրեցին «Յամառ բադիկ» խորագրով տիկնիկային ներկայացումը՝ անմոռանալի պահեր պարգեւելով փոքրիկներին։

Published in Նոր Ջուղա

Արդէն երկրորդ անընդմէջ տարին է, ինչ Թեհրանի Քաղաքապետարանը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով կազմակերպում է իւրայատուկ միջոցառում՝ Իրանի քրիստոնեայ համայնքների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչների մասնակցութեամբ: Երէկ՝ յունւարի 2-ին նմանօրինակ գեաղարւեստական դասախօսական երեկոյ էր կազմակերպւել Թեհրանի «Գրքի զբօսայգի»-ի դահլիճներից մէկում:

Published in Թեհրան
Էջ 1, 5-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։