«armenpress.am» - «Գաֆեսճեան» արւեստի կենտրոնում հայկական աւանդական պարերի հերթական բացօթեայ ուսուցումը հնարաւորութիւն է տալիս հաղորդակից լինել աւանդական պարերի նրբութիւններին:
Ինչպէս «Արմէնպրես»-ին հաղորդել են «Գաֆեսճեան» արւեստի կենտրոնից, ուսուցումը կիրականանայ «Կարին» համոյթի մասնակցութեամբ: «Կարին» համոյթի անդամներն իրենց հայկական աւանդական տարազներով հանրութեանը համախմբում են տօնական շուրջպարի ներքոյ, միաժամանակ նրանց ուսուցանելով աւանդական պարերի նրբութիւններն ու առանձնայատկութիւնները: Հայկական աւանդական պարերի հերթական բացօթեայ ուսուցումը սկսւել է յուլիսի 30-ին:
Մայիս-սեպտեմբեր ամիսներում, ամէն ամսւայ վերջին ուրբաթ օրը, հարիւրաւոր մարդիկ, անկախ եղանակից, միաւորւում են հայկական պարերի շուրջ, եւ «Գաֆեսճեան» քանդակների պարտէզում տարածւում է հայկական ինքնութեան շունչն ու ոգին: