Հա

Մշակոյթ

21/06/2014 - 10:50

Հայ խմբավարն ու կատարողները՝ «Վահդաթ» դահլիճում

Թւականիս յունիսի 23-ին, 24-ին եւ 25-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում բեմադրւելու է Մոցարտի «Կախարդական ֆլուտ» օպերետը՝ «Աիօ» խմբի միջոցով:
Յիշեալ օպերետի երգչախմբի եւ երգիչների հագուստները ձեւաւորել է համալսարանի դասախօս եւ դիզայներ տկն. Էդնա Զէյնալեանը:

«ԱԼԻՔ» - Թւականիս յունիսի 23-ին, 24-ին եւ 25-ին Թեհրանի «Վահդաթ» դահլիճում բեմադրւելու է Մոցարտի «Կախարդական ֆլուտ» օպերետը՝ «Աիօ» խմբի միջոցով:
Երգչախմբի ղեկավարը եւ պատասխանատուն է իրանահայ Արա Կարապետեանը, նւագախմբի ղեկավարն է Փէյման Մանսուրին, իսկ երգչախմբին անդամակցում են հայ երգիչ-երգչուհիներ՝ ըստ հետեւեալի «Արարատ» երգչախմբից անդամակցում են՝ Մելեդիթ Թահմազեանը, Սէրինէ Սարգսեանը, Անգինէ Յարութիւնեանը, Արմինէ Շահնազարեանը, Ռոդրիկ Ազարանգը, Արթուր Գալստեանը, Մխիթար Վարդանեանը. այլ երգիչներ՝ Արա Թումանեանը, Ադրիան Ծատուրեանը, սոլիստները՝ Յասմիկ Կարապետեանը, Արա Կարապետեանը, Բեթինա Յովսէփեանը, Արթուր Գալստեանը:
Յիշեալ օպերետի երգչախմբի եւ երգիչների հագուստները ձեւաւորել է համալսարանի դասախօս եւ դիզայներ տկն. Էդնա Զէյնալեանը:
«Կախարդական ֆլուտ»-ի կատարումներին ներկայ լինելու համար՝ կարող էք տոմսերը ապահովել յիշեալ կայքէջով՝ www.sigozar.com:
Միջոցառումը մեկնարկելու է երեկոյեան ժամը 8:30-ին, «Վահդաթ» դահլիճում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։