Հա

Մշակոյթ

01/09/2014 - 10:20

Հայ առաջին բանաստեղծուհին

Մատենագրութեան մէջ յիշւող հայ առաջին բանաստեղծուհին Սահակադուխտն է, որ ապրել ու ստեղծագործել է 8-րդ դարում: Նրա ծննդեան եւ մահւան թւականները անյայտ են: Այս երաժիշտ բանաստեղծուհին եղել է Դւինի կաթողիկոսարանի աւագերէց Սահակի դուստրը, նշանաւոր գիտնական, շարականագիր Ստեփանոս Սիւնեցու քոյրը:

Մատենագրութեան մէջ յիշւող հայ առաջին բանաստեղծուհին Սահակադուխտն է, որ ապրել ու ստեղծագործել է 8-րդ դարում: Նրա ծննդեան եւ մահւան թւականները անյայտ են: Այս երաժիշտ բանաստեղծուհին եղել է Դւինի կաթողիկոսարանի աւագերէց Սահակի դուստրը, նշանաւոր գիտնական, շարականագիր Ստեփանոս Սիւնեցու քոյրը: 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբէլեանի վկայութեամբ՝ Սահակադուխտը մանուկ հասակից ստացել է «զվարս կուսութեան» եւ առանձնանալով Գառնիի ձորի մի քարայրում, ապրել է ճգնակեցութեամբ, այդտեղ էլ կնքել է իր մահկանացուն: Հմտացել է երաժշտական ու բանաստեղծական արւեստի մէջ, ունեցել է աշակերտներ, որոնց ուսուցանել է վարագոյրի յետեւում նստած:
Յօրինել է հոգեւոր երգեր՝ կցուրդներ եւ «քաղցր եղանական» մեղեդիներ:


«Հանրագիտակ» օրացոյց
Հեղ.՝ ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ
1991 թ. Երեւան

Յարակից լուրեր

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Ալիսիա Կիրակոսեան (1936-2014)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Ալիսիա Կիրակոսեան (1936-2014)

    Յուլիսի 13-ին նշեցինք ծննդեան ութսունամեակը ժամանակակից հայ գրականութեան տաղանդաւոր բանաստեղծներէն Ալիսիա Կիրակոսեանի, որ երկու տարի առաջ՝ 22 մայիսի 2014-ին իր մահկանացուն կնքեց Լոս Անջելէսի մէջ:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Սիլւա Կապուտիկեան (1919-2006)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Սիլւա Կապուտիկեան (1919-2006)

    Սիլւա Կապուտիկեան հայոց սերունդներու յիշողութեան մէջ անմահացած է ոչ միայն որպէս մեր ժողովուրդին կողմէ այնքա՜ն սիրւած քնարերգական քերթւածներու անմոռանալի բանաստեղծուհին, այլեւ որպէս այն մտաւորականը, որ հայ ժողովուրդին բաժին հանւած դաժանագոյն արհաւիրքը իմաստութեամբ յաղթահարելու եւ պայծառ գալիքը նւաճելու ինքնավստահութեամբ ոգեւորեց մեր սերունդները:

  • ՅԻՇԱՏԱԿ - Էլսօ Գարեան (Մահւան քառասնօրեակի առիթով)
    ՅԻՇԱՏԱԿ - Էլսօ Գարեան (Մահւան քառասնօրեակի առիթով)

    Քառասուն օրեր առաջ հրաժեշտ տւեցինք մեր բոլորի կողմից սիրւած ու յարգւած Էլսօ Գարեանին, մի անձնաւորութիւն, որ իր ողջ կեանքում եղաւ լաւ դաստիարակ, լաւ ուսուցիչ եւ որ ամենից կարեւորն է՝ շատ լաւ միութենական:
    Նա ծնւել էր Իրանի Սպահան նահանգի Չհարմահալ հայաբնակ գաւառի Հաջիաբադ գիւղում 1929 թ.՝ մի նահապետական եւ մտաւորական ընտանիքում:

  • ԳՐԱՐՒԵՍՏ - Ժամանակակից պարսիկ բանաստեղծուհի՝ Ֆորուղ Ֆարոխզադի մտքերից
    ԳՐԱՐՒԵՍՏ - Ժամանակակից պարսիկ բանաստեղծուհի՝ Ֆորուղ Ֆարոխզադի մտքերից

    Ես զարմանում եմ ջրի յատկութեամբ, քանզի,
    Եթէ ծառին է հասնում, ծառը ծլարձակում է,
    Եթէ կրակին է մօտենում, նրան շիջանում է,
    Եթէ կղկղանքի է դիպչում, նրան մաքրում է,
    Եթէ ալիւրին է շաղախւում, նրան խմորում է,
    Եթէ արեւին է գրկախառնւում, ծիածանւում է:

  • Տեղի ունեցաւ ամերիկահայ բանաստեղծուհի Թամարա Յովհաննիսեանի երկու ժողովածուների շնորհանդէսը
    Տեղի ունեցաւ ամերիկահայ բանաստեղծուհի Թամարա Յովհաննիսեանի երկու ժողովածուների շնորհանդէսը

    Յունիսի 10-ին, ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ամերիկահայ բանաստեղծուհի Թամարա Յովհաննիսեանի «Լինելիութեան համանւագ» եւ «Կինը» բանաստեղծական ժողովածուների շնորհանդէսը, որին մասնակցեցին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, հայագէտներ, արւեստագէտներ, հիւրեր:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։