Երեւանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնում այս տարւայ ընթացքում բեմադրւել է վեց նոր ներկայացում, եւ պատրաստւում է եօթերորդը:
Լրագրողների հետ զրոյցում այս մասին նշեց թատրոնի տնօրէն եւ գեղարւեստական ղեկավար Ռուբէն Բաբայեանը:
«armenpress.am» - Երեւանի Յովհաննէս Թումանեանի անւան պետական տիկնիկային թատրոնում այս տարւայ ընթացքում բեմադրւել է վեց նոր ներկայացում, եւ պատրաստւում է եօթերորդը:
Լրագրողների հետ զրոյցում այս մասին նշեց թատրոնի տնօրէն եւ գեղարւեստական ղեկավար Ռուբէն Բաբայեանը:
«Արդէն պատրաստւում ենք 2016-ին: Լինելու են առաջնախաղեր, առաջին անգամ թատրոնում լինելու է ստւերային ներկայացում՝ «Մատնաչափիկը», մի քանի ներկայացումներ վերականգնւելու են նորովի մատուցմամբ»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:
Ռուբէն Բաբայեանը նաեւ տեղեկացրեց, որ թատրոնն այս տարի մասնակցել է միջազգային եօթ փառատօնի: Նոյեմբերի 24-ին էլ «Պրօ Շամիրամ» բալետային ներկայացումը մասնակցելու է Գերմանիայում անցակցւող թատերական փառատօնին: