Հա

Մշակոյթ

05/10/2016 - 09:50

Մեկնարկել է «Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատօնը

ՀՀ Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ, «Հայ դերասանների միութիւն» հասարակական կազմակերպութիւնը ս. թ. հոկտեմբերի 1-8-ը կազմակերպել է «Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատօնը, որը կրում է «Իրականացրու երազանքդ «Հայֆեստի» հետ» խորագիրը:

«armenpress.am» - ՀՀ Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ, «Հայ դերասանների միութիւն» հասարակական կազմակերպութիւնը ս. թ. հոկտեմբերի 1-8-ը կազմակերպել է «Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատօնը, որը կրում է «Իրականացրու երազանքդ «Հայֆեստի» հետ» խորագիրը:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մշակոյթի նախարարութիւնից, փառատօնի հանդիսաւոր բացումը տեղի է ունեցել ս. թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլաւսկու անւան ռուսական դրամատիկական թատրոնում, Տաշքենդի «Իլխոմ» դրամատիկական թատրոնի «Եօթ լուսին» ներկայացումով:
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատօնն այս տարի հիւրընկալելու է 250 մասնակցի 20 երկրից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայէլից, Իրանից, Լեհաստանից, Լիտւայից, Յունաստանից, Ղազախստանից, Ճապոնիայից, Նորւեգիայից, Չեխիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից: Թատերասէր հանրութիւնը հնարաւորութիւն կունենայ դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդէս, ֆիզիկական շարժման, կրկէսային, մանկական, ինչպէս նաեւ բացօթեայ ներկայացումներ: Երեւանեան 12 բեմահարթակներում կը ցուցադրւի աւելի քան 50 ներկայացում:
Փառատօնի շրջանակում ներկայացւում են «Իլխոմ» թատրոնի «Եօթ լուսինը» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ» դրամատիկական թատրոնի «Կարամազով եղբայրները» (Սանկտ Պետերբուրգ), Բեռլինի Մ. Գորկու անւան թատրոնի «Հոգիների աճուրդը» (բեմադրիչ՝ կանադահայ դերասանուհի Արսինէ Խանջեան): Երեւանեան թատրոններից՝ «Հայֆեստի» հիմնական ծրագրում հանդէս կը գան Հ. Ղափլանեանի անւան դրամատիկական, Յ. Թումանեանի անւան տիկնիկային, «Փոքր», «Միհր» եւ այլ թատրոններ: Այս տարի «Հայֆեստը» հանդէս է գալիս տարբեր ծրագրերով. ՀՀ Անկախութեան 25-ամեակին նւիրւած միջոցառումների շրջանակում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հետ անց են կացւում «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով: Փառատօնի ընթացքում կանցկացւի նաեւ լեհական ծրագիր, որը կրում է «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը: Ծրագրում ներառւած է նաեւ վարպետութեան դասընթացներ, որոնք ներկայացնում են փառատօնի հիւրերը:
Փառատօնի նախագահն է Արթուր Ղուկասեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։