Յովհաննէս Շարամբէեանի անւան ժողովրդական ստեղծագործութեան կենտրոնում ՀՀ վաստակաւոր արտիստ Գէորգ Դաբաղեանը եւ ազգութեամբ գերմանացի Սորէն Բիրքէն (շրթհարմոն) հանդէս եկան համատեղ համերգով, որի ընթացքում հնչեցին հայ եւ արտասահմանեան հեղինակների ստեղծագործութիւններ: Համերգի սկզբում Դաբաղեանն ասաց, որ իր նպատակը եղել ու մնում է աշխարհին յաւուր պատշաճի դուդուկի, հայ երաժշտական մշակոյթի մոգական գրաւչութիւնը ներկայացնելը:
«armenpress.am» - Յովհաննէս Շարամբէեանի անւան ժողովրդական ստեղծագործութեան կենտրոնում ՀՀ վաստակաւոր արտիստ Գէորգ Դաբաղեանը եւ ազգութեամբ գերմանացի Սորէն Բիրքէն (շրթհարմոն) հանդէս եկան համատեղ համերգով, որի ընթացքում հնչեցին հայ եւ արտասահմանեան հեղինակների ստեղծագործութիւններ: Համերգի սկզբում Դաբաղեանն ասաց, որ իր նպատակը եղել ու մնում է աշխարհին յաւուր պատշաճի դուդուկի, հայ երաժշտական մշակոյթի մոգական գրաւչութիւնը ներկայացնելը:
«Գերմանացի իմ գործընկերոջ հետ համագործակցում ենք վեց տարի, եւ «Երաժշտական երկխօսութիւն» խորագրով այս համերգը նախատեսւած ծրագրերի նախերգանքն է: Մենք ձգտում ենք աշխարհին ցոյց տալ հայկական մշակոյթի ողջ գրաւչութիւնը»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դաբաղեանը:
Գէորգ Դաբաղեանը դուդուկի միջոցով ներկայացնում է հայ միջնադարեան, հոգեւոր երաժշտութիւնը Հայաստանում եւ ողջ աշխարհում: Որպէս դուդուկահար նա մասնակցել է բազմաթիւ փառատօների, համերգների եւ մրցոյթների՝ արժանանալով բարձր մրցանակների:
Նրա կատարումները հնչել են արտասահմանեան մի շարք կինոնկարներում. Ատոմ Էգոյեանի «Արարատ», իտալացի ռեժիսորներ Տաւիանի եղբայրների «Արտոյտների ագարակը» եւ այլն:
1988-ից նա դասաւանդում է Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայում: 2004-ին արժանացել է ՀՀ վաստակաւոր արտիստի կոչման:
Յովհաննէս Շարամբէեանի անւան ժողովրդական ստեղծագործութեան կենտրոնն ազգային մշակոյթի այն եզակի օջախներից է, որի առաքելութիւնն է նիւթական ու ոչ-նիւթական արժէքների պահպանումը, շարունակականութեան ապահովումը ու հանրահռչակումը: Կենտրոնը ստեղծւել է 2011-ին Յովհաննէս Շարամբէեանի անւան ժողովրդական արւեստի թանգարանի եւ ժողովրդական ստեղծագործութեան կենտրոնի միաւորմամբ: