Արդէն տաս տարի է, որ մեզ հետ չէ երաժշտագէտ, պրոֆեսոր Էմմանուէլ Մելիք-Ասլանեանը, նա իր մահկանացուն կնքեց 2003 թ., մեզ եւ երաժշտագէտ հասարակայնութեանը թողնելով ստեղծագործական հարուստ ժառանգութիւն, մասնագիտական բարձր հիմքերի վրայ ստեղծագործած եւ նորովի մատուցած:
«ԱԼԻՔ» - Արդէն տաս տարի է, որ մեզ հետ չէ երաժշտագէտ, պրոֆեսոր Էմմանուէլ Մելիք-Ասլանեանը, նա իր մահկանացուն կնքեց 2003 թ., մեզ եւ երաժշտագէտ հասարակայնութեանը թողնելով ստեղծագործական հարուստ ժառանգութիւն, մասնագիտական բարձր հիմքերի վրայ ստեղծագործած եւ նորովի մատուցած:
«Վահդաթ» դահլիճը երէկ երեկոյեան շնչում էր նրա եւ համաշխարհային կամպոզիտորների ստեղծագործական խաղիկներով, արժանանալով բազմահազար ունկնդիրների ծափողջոյններին, մենահամերգ, որը նւիրւած էր Էմմանուէլ Մելիք-Ասլանեանի մահւան 10-րդ տարելիցին: Անւանի դաշնակահար Ռաֆայէլ Մնացականեանի մենակատարմամբ յագեցած ծրագրում հնչեցին երաժշտական կտորներ՝ Ժոզէֆ Հայդնից, Եօհան Բրամսից, Ռ. Շումանից, իսկ վերջում մենահամերգը եզրափակւեց Մելիք-Ասլանեանի ստեղծագործական մշակումներից հատւածներով:
Իսկ վերջում հասարակութիւնը յոտնկայս անվերջ ծափերով եւ բրաւոներով կրկին ու կրկին բեմ էր հրաւիրում դաշնակահար Ռաֆայէլ Մնացականեանին եւս մէկ կատարում ունկնդրելու սպասումով: