Հա

Մշակոյթ

24/01/2017 - 12:30

Պոլսահայ արւեստագէտ Միհրանի սլացիք կատարումը այսօր «Թաաթրէ Շահր»-ում

Այսօր՝ յունւարի 24-ին, «Ֆաջր» թատերական փառատօնի շրջանակներում, իրանցի հանդիսատեսին է ներկայանալու Թուրքիայից ժամանած «Չիփլար այաքլար» (Ոտաբիբիկներ) թատերախումբը:

«ԱԼԻՔ», Սիւնէ Ֆարմանեան - Այսօր՝ յունւարի 24-ին, «Ֆաջր» թատերական փառատօնի շրջանակներում, իրանցի հանդիսատեսին է ներկայանալու Թուրքիայից ժամանած «Չիփլար այաքլար» (Ոտաբիբիկներ) թատերախումբը:  

Պոլսահայ արւեստագէտ Միհրան Թովմասեանի գլխաւորութեամբ «Չիփլար այաքլար»-ը կատարելու է երկու ներկայացում: 

Միհրան Թովմասեանը ծնւել է 1980 թւականին Ստանմբուլում: Նա աւարտել է «Սինան ճարտարապետ»-ի անւան արւեստի համալսարանը, որից յետոյ հիմնել «Քիփլար Այաքլար» պարային ընկերութիւնը: «Քիփլար Այաքլար» մասնակցել է աւելի քան 30 միջազգային փառատօնների: 

«Սար»-ը, որը տեղի է ունենալու այսօր ժամը 17-ին «Թաաթրէ Շահր»-ի «Սայէ» սրահում, պատմում է Արարատ լեռան մասին, եւ թէ ինչպէս է հայ մարդն այն պահպանում իր հոգու խորքում:  

Իսկ «Դու ձուկ չես» պարային կատարումը, որը տեղի է ունենալու ժամը 19-ին նւիրւած է Հրանտ Դինքին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։