Հա

Մշակոյթ

06/02/2017 - 11:40

Իրանահայ երիտասարդները «Բարան»-ում խաղում են «Մաֆիա»

Սիւնէ Ֆարմանեան - Երէկ՝ փետրւարի 5-ին, «Բարան» թատերասրահում Աֆրուզ Ֆորուզանդն իր նոր բեմադրութիւնը յանձնեց հանդիսատեսի դատին:

«Մաֆիա» ներկայացումը 20 օր մնալու է «Բարան»-ի բեմում:

«ԱԼԻՔ», Սիւնէ Ֆարմանեան - Երէկ՝ փետրւարի 5-ին, «Բարան» թատերասրահում Աֆրուզ Ֆորուզանդն իր նոր բեմադրութիւնը յանձնեց հանդիսատեսի դատին:

«Մաֆիա» ներկայացումը 20 օր մնալու է «Բարան»-ի բեմում: Այն պատմում է 7 ընկերների մասին, որոնցից երկուսը նպատակ ունեն արտագաղթել երկրից: Հեռացող զոյգը կազմակերպում է հրաժեշտի երեկոյ որի ժամանակ խաղում են «Մաֆիա», նրանք խաղալիս առնչւում են մի շարք յիշողութիւնների եւ խնդիրների: 

Թատրոնի սցենարի հեղինակն է ռեժիսոր՝ Աֆրուզ Ֆուրուզանդը, նա իր սցենարի մէջ ներառել է երկու իրանահայ երիտասարդների կերպար, որոնց մարմնաւորում են իրանահայ երիտասարդներ՝ Թենի Աւագեանը եւ Էրւին Գալստեանը: Երկու երիտասարդների ներկայութիւնը թատրոնում, իրանահայերի մօտ մեծ ոգեւորութիւն է առաջացրել, որի պատճառով  էլ հանդիսատեսների մեծամասնութիւնը հայեր էին կազմում: 

Թատրոնի դերասաններն էն՝ Թենի Աւագեանը, Էրւին Գալստեանը, Նեգար Աբեդին, Համինռեզա Ֆալահին, Ալի Թաջմիրը, Միսաղ Զարէն եւ Ղազալէ Նազարը: Ներկայացումը շարունակւելու է մինչեւ փետրւարի 24-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։