Հա

Մշակոյթ

01/03/2017 - 09:40

UNESCO-ին կոչ են արել արձագանգել Դիարբեքրի Սուր շրջանում շարունակւող «մշակութային ջարդին»

Թուրքիայի ճարտարապետների պալատի Դիարբեքրի գրասենեակը կոչ է արել UNESCO-ին արձագանգել Դիարբեքրի պատմական Սուր շրջանում տեղի ունեցող «մշակութային ջարդին»: 

«alikonline.ir» - Թուրքիայի ճարտարապետների պալատի Դիարբեքրի գրասենեակը կոչ է արել UNESCO-ին արձագանգել Դիարբեքրի պատմական Սուր շրջանում տեղի ունեցող «մշակութային ջարդին»: 
Այս մասին, ըստ «tert.am»-ի` գրում է թուրքական «demokrathaber.org» կայքը: Գրասենեակի անդամները դատապարտել են UNESCO-ի լռութիւնն ու անտարբերութիւնը Սուրում թուրք-քրդական բախումների ընթացքում տարբեր ոտնձգութիւնների ենթարկւող պատմական կառոյցների վիճակի առնչութեամբ:
Նշենք, որ Սուրում է գտնւում նաեւ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին:
Սուրի շրջանում ռազմական գործողութիւններից տուժել է աւելի քան 40 հազար խաղաղ քաղաքացի:
Յիշեցնենք, որ Սուրում թուրքական յատուկ նշանակութեան ուժերի գործողութիւնները սկսւել էին 2015 թւականի սեպտեմբերի 6-ին եւ աւարտւել 2016 թւականի մարտի 10-ին:
Սուրի աղէտի պատճառով աւերածութեան է ենթարկւել շրջանի շուրջ 29 հազար թաղամաս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։