Հա

Մշակոյթ

14/05/2017 - 10:25

Ազնաւուրը շուտով կը գայ Հայաստան` իրեն նւիրւած ներկայացումը դիտելու

Մայիսի 29-ին Երեւանի Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենայ Ռուդոլֆ Խառատեանի «Լա բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան: Ներկայացումը «Աւրորա» մրցանակաբաշխութեան շրջանակներում է ցուցադրւելու, եւ այն նւիրւած է Շառլ Ազնաւուրի ծննդեան 93-րդ տարեդարձին:

«alikonline.ir» - Մայիսի 29-ին Երեւանի Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենայ Ռուդոլֆ Խառատեանի «Լա բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան: «yerkir.am»-ի հետ զրոյցում բալետմայստեր Ռուդոլֆ Խառատեանը նշեց, որ ներկայացումը «Աւրորա» մրցանակաբաշխութեան շրջանակներում է ցուցադրւելու, եւ այն նւիրւած է Շառլ Ազնաւուրի ծննդեան 93-րդ տարեդարձին:

«Ազնաւուրի 12 երգեր միացրել եմ եւ, այսպէս ասած, սիւժետային գիծ սարքել, մի փոքր էլ կենսագրական տարրեր կան, այսինքն` երգերի միջոցով է կենսագրութիւնը ներկայացւում: Այն երգերն եմ ընտրել, որոնց «միջով» անցնելով` նա հասունացել է ու կարողացել իր երգերով ժամանակին յաղթել, ինչի շնորհիւ էլ յաւերժութեան մէջ է տեղաւորւել նրա արւեստը»,- ասաց Խառատեանը:

Նա նշեց, որ Ազնաւուրն իրեն միշտ հետաքրքրել է, քանի որ թէ՛ մեծ արտիստ է, թէ՛ մեծ հայ, ով թէեւ դաստիարակւել է օտար միջավայրում, բայց կարողացել է իր երգերի միջոցով լաւագոյնն արտայայտել ու միշտ  Հայաստանի կողքին կանգնել:

Ներկայացման գաղափարը, ըստ բալետմայստերի, այն է, որ Ազնաւուրի ստեղծագործութիւնները պատմութիւն են: «Ազնաւուրը ֆիզիկապէս որքան էլ հասունանում, բայց նրա երգը յաւերժ է մնում. ամբողջ գաղափարը դա է: Երկու տիպաժներ կմարմնաւորեն Ազնաւուրին: Ներկայացումը կսկսւի նրա երգով` նա երգում է, թէ ինչպէս 18 տարեկանում փորձեց Փարիզը «գրաւել», իսկ աւարտւում է յիշողութիւններով` «Բոհեմ»-ով, թէ ինչպէս էին իրենք սոված ապրում, բայց նաեւ երջանիկ էր իրեն զգում, քանի որ երիտասարդ էր` կեանքն առջեւում էր»,- ասաց Խառատեանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ 41-42 րոպէ տեւողութեամբ ներկայացման սցենարը ցոյց են տւել Ազնաւուրին, եւ նա տւել է իր հաւանութիւնն ու համաձայնութիւնը` ներկայացումը կեանքի կոչել, ինչպէս նաեւ ասել է, որ անձամբ ներկայ կը գտնւի ներկայացման պրեմիերային:

Ըստ Խառատեանի` մի շնչով է նայւելու ներկայացումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։