Հա

Մշակոյթ

12/06/2017 - 12:20

Շահաբ Հոսէյնիի «Խոստովանութիւն» ներկայացումը «Թաաթրէ Շահր»-ում. Թենի Աւագեանը մաս է կազմում ներկայացմանը

«Ոսկէ արմաւենի» մրցանակի դափնեկիր դերասան Շահաբ Հոսէյնիի «Խոստովանութիւն» ներկայացումը շուտով հանդիսատեսի դատին է յանձնւելու «Թաաթրէ Շահր»-ի գլխաւոր դահլիճում:

«alikonline.ir» - «Ոսկէ արմաւենի» մրցանակի դափնեկիր դերասան Շահաբ Հոսէյնիի «Խոստովանութիւն» ներկայացումը շուտով հանդիսատեսի դատին է յանձնւելու «Թաաթրէ Շահր»-ի գլխաւոր դահլիճում: 

Դերասանի առաջին թատերական ստեղծագործութիւնն համարւում է «տեսութիւն», որը 1391 թւականի Ահմադ Սաաթչեանի հետ համատեղ աշխատանքի արդիւնքն էր: 

Բրադ Միրմանի սցենարի հիման վրայ ստեղծւած ներկայացման պրոդիւսերն է Սոհէյլա Ամիրին: Ներկայացման դերասաններից են ինքը ռեժիսորը՝ Շահաբ Հոսէյնին, Ալի Նասիրեանը, նաեւ իրանահայ երիտասարդ դերասանուհի Թենի Աւագեանը ով վերջերս հանդէս էր եկել Աֆրուզ Ֆորուզանդի «Մաֆիա» ներկայացման մէջ: 

Ներկայացման պրեմիերան տեղի է ունենալու յուլիսի 21-ին: Այն շարունակւելու է մինչեւ օգոստոս ամիսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։