Հա

Մշակոյթ

04/07/2017 - 11:50

Մհեր Մկրտչեանը դարձաւ 87 տարեկան

87 տարի առաջ այս օրը՝ 1930 թւականի յուլիսի 4-ին Գիւմրիում (Լենինական) ծնւել է հայկական կինոյի եւ թատրոնի հսկաներից մէկը՝ Ֆրոնզիկ (Մհեր) Մկրտչեանը:

«alikonline.ir» - 87 տարի առաջ այս օրը՝ 1930 թւականի յուլիսի 4-ին Գիւմրիում (Լենինական) ծնւել է հայկական կինոյի եւ թատրոնի հսկաներից մէկը՝ Ֆրոնզիկ (Մհեր) Մկրտչեանը:

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դէմք ու դիմագիծ հաղորդելու կարողութիւնը, էկրանի ճշմարիտ զգացողութիւնն ու շատ այլ յատկանիշներ Մհեր Մկրտչեանին հնարաւորութիւն տւեցին դասւելու հայկական թատրոնի եւ կինոարւեստի գագաթների եւ ինքնատիպ անունների շարքում։

Նրա կերտած իւրաքանչիւր կերպարը, ցուցադրած իւրաքանչիւր ժեստը, արտասանած իւրաքանչիւր արտայայտութիւնը, որոնց հեղինակը, յաճախ, ոչ թէ ռեժիսորը կամ սցենարիստն էին, այլ, ինքը՝ դերասանը, դարձաւ ժողովրդի սեփականութիւնը՝ նրա ինքնութեան մի մասը:

Հայկական կինոյի եւ թատրոնի ողջ պատմութեան ընթացքում դժւար է գտնել որեւէ այլ դերասանի, ով այդքան սիրւած կը լինի ժողովրդի կողմից. «Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են։ Կարծում եմ՝ դա նրանից է, որ ես էլ եմ նրանց բոլորին շատ սիրում։ Բոլորին ու իւրաքանչիւրին՝ առանձին առանձին»,- ասել է ՄԵՐ ՖՐՈՒՆԶԻԿԸ, ինչպէս սիրում էին նրան անւանել յատկապէս գիւմրեցիները:

Հանդիսատեսին ժպիտ պարգեւաց մեծ դերասանի անձնական կեանքը, սակայն, նման էր իրական ողբերգութեան: Մհեր Մկրտչեանի անձնական ողբերգութեան արձագանգը լաւագոյնս կարելի էր տեսնել նրա տխուր աչքերում ու թախծոտ հայեացքում:

Մհեր Մկրտչեանը մահացել է 1993 թւականի դեկտեմբերի 29-ին: Նրա մասին, սակայն, անհնար էր խօսել անցեալով, այդ պատճառով էլ գրում ենք. Մհեր Մկրտչեանն այսօր դարձաւ 87 տարեկան: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։