Հա

Մշակոյթ

26/07/2017 - 08:00

Մնջախաղի փառատօնը Հայաստանը վառ կէտ է պահում աշխարհի թատերական քարտէզի վրայ. մասնակիցներին տրւեցին ոսկէ մեդալներ

Եզրափակւեց Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնը: Փակման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ յուլիսի 25-ին Ծաղկաձորի Ծաղկունեաց հրապարակում: Ելոյթներով հանդէս եկան Չեխիայից Հայաստան ժամանած «Gats in the Coats» խումբը, որը ներկայացրեց «Absurdettes» բեմադրութիւնը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, որը հանդէս եկաւ «Անքնութիւն» ներկայացմամբ:

«alikonline.ir» - Եզրափակւեց Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնը: Փակման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ յուլիսի 25-ին Ծաղկաձորի Ծաղկունեաց հրապարակում: Ելոյթներով հանդէս եկան Չեխիայից Հայաստան ժամանած «Gats in the Coats» խումբը, որը ներկայացրեց «Absurdettes» բեմադրութիւնը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, որը հանդէս եկաւ «Անքնութիւն» ներկայացմամբ: 

«Հիանալի է, որ մեր ժողովուրդը հնարաւորութիւն է ունենում ծանօթանալու թատերական աշխարհին, տեսնելու գեղեցիկը: Շեշտեմ, որ փառատօնի շնորհիւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի սիրահարների քանակը զգալիօրէն աւելացել է: Յուսամ՝ հռչակաւոր Լէոնիդ Ենգիբարեանի անունը կրող փառատօնը գեղեցիկ, բարի, դրական լիցքեր հաղորդեց մեր հասարակութեանը»,- «armenpress.am»-ի հաղորդմամբ՝ նշեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարւեստական ղեկավար, փառատօնի պրոդիւսեր Ժիրայր Դադասեանը: 

Նա յաւելեց, որ այս տարի փառատօնին մասնակցել են 13 մնջախաղացներ եւ խմբեր աշխարհի 6 երկրներից՝ ցուցադրելով բազմազան ու բազմաոճ 20 ներկայացումներ: 

Փառատօնի գլխաւոր ինֆորմացիոն գործընկեր «Արմէնպրես» պետական լրատւական գործակալութեան տնօրէն Արամ Անանեանի խօսքով՝ Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնը Հայաստանը վառ կէտ է պահում աշխարհի թատերական քարտէզի վրայ: 

«Տարեցտարի փառատօնն աւելի ընդգրկուն է դառնում, հարստացնում իր խաղացանկը: «Արմէնպրես»-ը մեծ բաւականութեամբ եւ պատասխանատւութեամբ է աջակցում այս գեղեցիկ միջոցառմանը»,-ասել է Անանեանը եւ յաւելել , որ անցեալ տարի շատ է հաւանել Հարաւային Աֆրիկայից ժամանած մնջախաղաց Ջոն Ջէյքոբսի ներկայացումը, որը պատմում էր մարդու էւոլեուցիայի մասին: 

«Gats in the Coats» խմբի անդամները նշեցին, որ երջանիկ են մասնակցել փառատօնին, քանի որ հանդիսատեսը շատ ջերմ է: «Այս համարը պատրաստել ենք մէկ եւ կէս տարի առաջ: Ցանկացանք աբսուրդ իրավիճակներ ներկայացնել, որովհետեւ մնջախաղը հիանալի միջոց է ամենազանազան կերպարները կերտելու եւ ամենաանհաւանական իրավիճակները ցուցադրելու համար: Համատեղել ենք մնջախաղի բոլոր ժաներերը. Ներկայացնում ենք եւ՛ ժամանակակիցը, եւ՛ հաւատարիմ մնում Մարսէլ Մարսոյի դասական դպրոցին»,- եզրափակեցին նրանք:

Բոլոր մասնակիցներին ոսկէ մեդալներ, հաւաստագրեր, յուշանւէրներ եւ կոնեակներ յանձնւեցին: Փառատօնի կայացմանն աջակցելու համար Լէոնիդ Ենգիբարեան պատւոյ ոսկէ մեդալ տրւեց նաեւ «Արարատ» բանկի վարչութեան նախագահ Աշոտ Օսիպեանին: 

Մնջախաղի միջազգային փառատօնն առաջին անգամ անցկացւել է 2008 թւականին Ծաղկաձորում: Այն կազմակերպում են ՀՀ մշակոյթի նախարարութիւնը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը եւ Ծաղկաձորի քաղաքապետարանը: 2016 թւականից փառատօնը դարձել է ամենամեայ: Փառատօնիին ինֆորմացիոն հովանաւորն է «Արմէնպրես» լրատւական գործակալութիւնը:

Յարակից լուրեր

  • Մեկնարկում է Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային 7-րդ փառատօնը
    Մեկնարկում է Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային 7-րդ փառատօնը

    ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ եւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնութեամբ՝ օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում եւ Դիլիջանում կանցկացւի Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային փառատօնը:

  • Մնջախաղի միջազգային փառատօնն իր մեկնարկով նոր շունչ հաղորդեց Ծաղկաձորին
    Մնջախաղի միջազգային փառատօնն իր մեկնարկով նոր շունչ հաղորդեց Ծաղկաձորին

    Աշխարհի տարբեր ծագերից Ծաղկաձոր ժամանած մնջախաղացները իւրայատուկ, անգամ անսպասելի թեմատիկ մանրապատումներով բացեցին Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային 6-րդ փառատօնը: Բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ յուլիսի 22-ին Ծաղկաձորի Ծաղկունեաց հրապարակում, որին յաջորդեց գունառատ ու պայծառ հրավառութիւնը:

  • Ենգիբարեանի փառատօնը կրկին բացում է դռները. բարի գալուստ Ծաղկաձոր
    Ենգիբարեանի փառատօնը կրկին բացում է դռները. բարի գալուստ Ծաղկաձոր

    Լէոնիդ Ենգիբարեանի անւան Մնջախաղի միջազգային 6-րդ փառատօնը Ծաղկաձորում կանցկացւի յուլիսի 22-ից 26-ը։ 

    Լոնիդ Ենգիբարեանի անւան Մնջախաղի միջազգային փառատօնը դռներն է բացում 6-րդ անգամ, լրագրողներին ասաց մնջախաղի պետական թատրոնի գեղարւեստական ղեկավար Ժիրայր Դադասեանը։

  • Երեւանի մնջախաղի պետական թատրոնի շէնք ունենալու խնդիրը շարունակում է չլուծւած մնալ
    Երեւանի մնջախաղի պետական թատրոնի շէնք ունենալու խնդիրը շարունակում է չլուծւած մնալ

    Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի շէնք ունենալու խնդիրը շարունակում է մնալ չլուծւած: Լրագրողները հերթական անգամ Մշակոյթի նախարարութեան ներկայացուցչից հետաքրքրւեցին, թէ ինչ նորութիւն կայ այդ գործընթացից: ՀՀ մշակոյթի նախարարի տեղակալ Ներսէս Տէր-Վարդանեանը տւեց անորոշ պատասխան:

  • Վահրամ Զարեան.- «Հայաստանում ոչինչ չի պակասում մնջախաղի զարգացման համար»
    Վահրամ Զարեան.- «Հայաստանում ոչինչ չի պակասում մնջախաղի զարգացման համար»

    Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը կանցկացւի Լէոնիդ Ենգիբարեանի անւան մնջախաղի միջազգային 5-րդ փառատօնը: Փառատօնի շրջանակում Հայաստանում է ֆրանսահայ թատերական գործիչ, դերասան, ժամանակակից մնջախաղի ժանրում ստեղծագործող բեմադրիչ, ռեժիսոր Վահրամ Զարեանը: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում արւեստագէտը նշեց, որ ժամանակակից մնջախաղն իր համար պլաստիկ, երաժշտական, բեմական արւեստ է, որը պէտք է յուզի հանդիսատեսին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։