Հա

Մշակոյթ

29/10/2017 - 09:40

Քրիս Քորնէլի «Խոստումը» երգն առաջադրւել է Հոլիվուդեան մրցանակաբաշխութեանը՝ որպէս ֆիլմում հնչած լաւագոյն երգ

Ամերիկացի երջանկայիշատակ երաժիշտ Քրիս Քորնէլի «Խոստումը» ստեղծագործութիւնը, որը Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող համանուն ֆիլմի երգն է, առաջադրւել է Հոլիվուդի երաժշտական մեդիա մրցանակաբաշխութեան «Ֆիլմի լաւագոյն երգ» անւանակարգում: 

«alikonline.ir» - Ամերիկացի երջանկայիշատակ երաժիշտ Քրիս Քորնէլի «Խոստումը» ստեղծագործութիւնը, որը Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող համանուն ֆիլմի երգն է, առաջադրւել է Հոլիվուդի երաժշտական մեդիա մրցանակաբաշխութեան «Ֆիլմի լաւագոյն երգ» անւանակարգում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Այս մասին իր թւիթերեան էջում յայտնել է «Խոստումը» ֆիլմի պրոդիւսեր Էրիկ Էսրայէլեանը. «Մեր եղբայր Քրիս Քորնէլն առաջադրւել է «Ֆիլմի լաւագոյն երգ» անւանակարգում:

Քորնէլի հեղինակած երգը հնչում է ֆիլմի վերջում՝ նրա իսկ կատարմամբ: Երաժիշտը ժամանակին ընդգծել էր իր այդ ստեղծագործութեան կապն իր յույն կնոջ հետ, որի ընտանիքը եւս տուժել էր Թուրքիայում հայերի, յույների եւ ասորիների նկատմամբ իրականացւած ցեղասպանական գործողութիւններից: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։