Ամերիկացի երաժիշտ, «Soundgarden» ռոք խմբի առաջնորդ Քրիս Քորնէլը յետմահու արժանացել է մարդու իրաւունքների ոլորտում առաջին անգամ յանձնւող «Promise Award» մրցանակին:
«alikonline.ir» - Ամերիկացի երաժիշտ, «Soundgarden» ռոք խմբի առաջնորդ Քրիս Քորնէլը յետմահու արժանացել է մարդու իրաւունքների ոլորտում առաջին անգամ յանձնւող «Promise Award» մրցանակին: Տեղեկացնում է «tert.am»-ը:
Ինչպէս գրում է «Plasticosydecibelios.com»-ը, մրցանակաբաշխութեան արարողութիւնն անցկացւեմ է նոյեմբերի 14-ին Լոս Անջելէսում: Քորնէլին այս մրցանակաբաշխութեանն առաջադրել է «System of a Down» հանրայայտ խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգեանը:
Մրցանակը շնորհւել է «Խոստումը» երգի եւ փախստականների համար պայքարում Քորնէլի կատարած աշխատանքի համար:
Յիշեցնենք, որ «Խոստումը» երգը հնչել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող համանուն ֆիլմում: