Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուդեան «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքը, որի հեղինակն ու կատարողը յայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնէլն է, առաջադրւել է «Գրեմի» մրցանակի:
«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուդեան «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքը, որի հեղինակն ու կատարողը յայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնէլն է, առաջադրւել է «Գրեմի» մրցանակի: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է մրցանակաբաշխութեան պաշտ»նական կայքը:
Քորնէլի «Խոստումը» երգը առաջադրւած է «Լաւագոյն ռոք կատարում» անւանակարգում:
Յայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնէլը մահացել է 2017 թւականի մայիսին՝ կեանքի 52-րդ տարում:
Նա յայտնի է որպէս «Soundgarden» ռոք խմբի գիթառահար ու երգահան:
Նա հեղինակել էր «Խոստումը» երգը Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուդեան համանուն ֆիլմի համար: Խօսելով ֆիլմի մասին՝ երգիչն ասել էր. «Մենք պէտք է տեղեակ լինենք անցեալում տեղի ունեցած դէպքերի մասին: Դա շատ կարեւոր է ինձ համար, քանի որ մենք չենք պատմում պարզապէս մէկդարեայ հնութեան պատմութիւն, մենք խօսում ենք այն պատմութեան մասին, որը տեղի է ունենում այսօր»: