Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի պրոդիւսեր Ալեքսիս Դուլգերեանի «Արիւնոտ կաթ» («Petit Paysan») ֆիլմը ներկայացւել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակին:
«alikonline.ir» - Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի պրոդիւսեր Ալեքսիս Դուլգերեանի «Արիւնոտ կաթ» («Petit Paysan») ֆիլմը ներկայացւել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակին:
Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «rusarminfo.ru»-ն, ֆիլմը ներկայացւել է 2 անւանակարգում՝ «Լաւագոյն ֆիլմ» եւ «Լաւագոյն ռեժիսորական աշխատանք»:
Կինոնկարը պատմում է իր երկու կովին համաճարակից փրկելու փորձեր ձեռնարկող միայնակ ֆերմերի մասին:
Յիշեցնենք, որ «Սեզար» մրցանակաբաշխութիւնը կայանալու է մարտի 2-ին՝ Փարիզում: Միջոցառումն անցկացւելու է 43-րդ անգամ: