Հնդկական զբօսաշրջային պորտալը թւարկել է Իրանի հիմնական տեսարժան վայրերը, որոնց շարքում յայտնւել է Սուրբ Ամենափրկիչ վանքի հայկական եկեղեցին։
«alikonline.ir» - Հնդկական զբօսաշրջային պորտալը թւարկել է Իրանի հիմնական տեսարժան վայրերը, որոնց շարքում յայտնւել է Սուրբ Ամենափրկիչ վանքի հայկական եկեղեցին։ Գրում է «armeniasputnik.am»-ը:
Հնդկական հեղինակաւոր «Outlook» զբօսաշրջային կայքը Ս. Ամենափրկիչ վանքի հայկական եկեղեցին ներառել է զբօսաշրջային այցելութեան համար պարտադիր տեսարժան վայրերի ցանկում։
«Մինչ բոլորը խօսում են Իրանի` որպէս միջուկային գոծարքների մասին, մենք ցանկանում ենք յիշեցնել, թէ որքան հրաշալի է այդ երկիրն իր չբացայայտւած գանձարաններով եւ զարմանալիօրէն բարեհամբոյր մարդկանցով»,- գրում է կայքը` նշելով, որ որոշ վայրեր ուղղակի չի կարելի անուշադրութեան մատնել։
Պատմելով Սպահանի մասին` յօդւածի հեղինակը նշում է, որ «Սի-օ-սէ-պոլ» կամուրջն անցնելիս անպայման պէտք է մտնել Ջուլֆայի հայկական թաղամաս։
Այստեղ կարելի է այցելել 17-րդ դարում կառուցւած տաճար։ Եկեղեցու պատերը առատօրէն զարդարւած են բազմագոյն զարդանախշերով, ոսկեգոյն փորագրութեամբ եւ գեղարւեստական յախճասալիկներով։
«Հարեւանութեամբ գտնւող թանգարանում կարելի է տեսնել ցուցանմուշներ, որոնք յիշեցնում են Հայոց Ցեղասպանութեան մասին»,- նշւած է հրապարակման մէջ։
«Must see» ցուցակում նշւում են նաեւ Թեհրան, Եազդ, Շիրազ, Մասուլէ քաղաքները։
Իրանի պետական մշակութային կազմակերպութիւնները պատրաստւում են Սպահանի հայկական եկեղեցին ներառել ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ցուցակում։ Երբ դա տեղի ունենայ, Սպահանի եկեղեցին կը դառնայ հին պարսակական հողում չորրորդ հայկական կրօնական շինութիւնը, որը ներառւած է այդ ցուցակում։