Հա

Մշակոյթ

15/08/2018 - 09:10

Օձեր, չղջիկներ ու մարդկային ոսկորներ. Հայաստանում 3 նոր քարանձաւ են գտել

Հայ եւ իտալացի քարանաձաւագէտների խումբը Հայաստանում նոր քարանձաւներ է բացայայտել։ Արարատի մարզի Ուրծի լեռնաշղթայի եւ Սիւնիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի լեռներում տեսածը հիացրել է բազում քարանձաւներ տեսած մասնագէտներին։

«alikonline.ir» - Լաւայից ու մագմայից ստեղծւած մի ամբողջ քարանձաւ էր դա, որ հաւանաբար 2 մլն. տարի առաջ էր առաջացել. իտալացի քարանձաւագէտը հիացած է հայաստանեան յայտնագործութիւններով։

Հայ եւ իտալացի քարանաձաւագէտների խումբը Հայաստանում նոր քարանձաւներ է բացայայտել։ Արարատի մարզի Ուրծի լեռնաշղթայի եւ Սիւնիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի լեռներում տեսածը հիացրել է բազում քարանձաւներ տեսած մասնագէտներին։ Այս մասին տեղեկանցում է «Sputnik» Արմենիան:

Իտալացի երկրաբան-քարանձաւագէտ Ռոզարիօ Ռուջէրին, ով նախկինում արդէն այցելել էր Վայոց Ձորի Արենիի եւ Տաւուշի մի քանի քարանձաւներ, Արարատի ու Սիւնիքի լեռնային խոռոչներում բացայայտած հրաշքներով ուղղակի հիացած է։

«Մենք բաւական խորը քարանձաւներում եղանք, շատ հետաքրքիր էնդեմիկ կենդանական աշխարհի ներկայացուցիչների հանդիպեցինք։ Մէկ այլ քարանձաւում էլ հրաբխային շատ հետաքրքիր միջավայր յայտնաբերեցինք, լաւայից ու մագմայից ստեղծւած մի ամբողջ քարանձաւ էր դա, որ հաւանաբար 2 մլն. տարի առաջ էր առաջացել, հրաբխային հեղուկի հոսքի սառչելու հետեւանքով»,- ասաց Ռոզարիօ Ռուջէրին։

Թէ իրականում քանի տարեկան են նոր յայտնաբերւած քարանձաւները, առաջիկայում դեռ կը բացայայտեն հնագէտները։ Բայց արշաւը նախաձեռնած Քարանձաւագիտական կենտրոնի նախագահ Սամուէլ Շահինեանն արդէն իսկ համոզւած է` Սիսիանում յայտնաբերւած լաւային թունելն իր տեսակի մէջ մինչ օրս Հայաստանում բացայայտւածներից ամենամեծն է։

Լաւային քարանձաւի մուտքի տրամագիծը, Շահինեանի խօսքով, 10 մետրից աւելի է։ Ձագարաձեւ թունելի վերջում դրա տրամագիծը նեղանում է մինչեւ 2 մետր։

Քարանձաւներում մասնագէտներին զարմացրել է նաեւ կենդանական աշխարհի առատութիւնն ու 10 տարում կատարւած փոփոխութիւնները։

«Ուրծի լեռնաշղթայի այս քարանձաւ առաջին անգամ 1984 թ.-ին ենք մտել, երկրորդ անգամ` 2008-ին, իսկ այս անգամը պարզապէս անհամեմատելի էր նախորդ անգամների հետ։ Փոխւել էր կենդանական աշխարհը։ Այնտեղ, ուր նախկինում աղաւնիներ էին, հիմա սերմնագռաւներ են։ Երեւի աղաւնիների որսը շատ է տարածւած, նրանք ոչնչացւել էին»,- պատմեց Սամուէլ Շահինեանը։ 

Շուրջ 10 տարւայ ընդմիջումներով իրականացրած հետազօտութիւնների տւեալները, գիտնականի խօսքով, հարուստ նիւթ են երկրաբանական, քարանձաւագիտական ուսումնասիրութիւններ անելու համար։

Արարատի մարզի մէկ այլ քարանձաւում էլ, որտեղ աւանդաբար չղջիկներ են բնակւում, դրանք թէեւ պահպանւել են, բայց այլեւս իրենց քարանձաւի լիարժէք տէրերը չեն։

«Նախկինում քարանձաւի ներսում սառն էր, որովհետեւ արտաթորանքը քիչ էր, իսկ հիմա սարսափելի մեծ քանակի էր հասել։ Ածխաթթու գազի առկայութիւնը քարանձաւում 4 անգամ շատ է, քան դրսի օդի մէջ։ Յատակին կուտակւած արտաթորանքի քայքայման պրոցեսի հետեւանքով արձակւած ջերմութեան արդիւնքում քարանձաւում ջերմաստիճանը հասել էր +21-ի, որը անհաւանական է ցանկացած քարանձաւի համար։ Իսկ Հայաստանի քարանձաւներում առաւելագոյնը 8-13 աստիճան է լինում։ Դա հնարաւորութիւն էր տւել օձերին իրենց համար լաւ միջավայր ստեղծել։ Մենք արձանագրեցինք հէնց այն պահը, երբ օձը բռնել էր չղջիկին ու կուլ էր տալիս»,- ասաց Շահինեանը։

Ուրծի լեռնաշղթայում յայտնաբերւած մի քարանձաւն էլ, Սամուէլ Շահինեանի համոզմամբ, արդէն շուրջ 80 տարի տարբեր արշաւախմբերի կողմից փնտրւած, բայց այդպէս էլ չգտնւած էր, այն 1940-ականներին յայտնաբերել էր խորհրդային յայտնի գիտնական Սերգէյ Դալի ղեկավարած արշաւախումբը։

«Վերջապէս մենք գտանք այն քարանձաւը, որի մասին ժամանակին գրել էր Սերգէյ Դալը։ Այսօր մենք ունենք Դալի նկարագրութիւնն ու ներկայ փաստացի վիճակը, որը լուրջ հետազօտութիւնների հիմք կարող է դառնալ հնէաբանների համար»,- ասաց Սամուէլ Շահինեանը` յաւելելով, որ այդ քարանձաւում կան նաեւ մարդկային ոսկորների մնացորդներ, որոնց մասին իր գրառումներում յայտնում է խորհրդային գիտնականը։

Հայաստանեան արշաւներին մասնակցած իտալացի մասնագէտները համոզւած են, որ նման հնարւորութիւններով Հայաստանը կարող է զարգացնել քարանձաւագնացութիւնը, լեռնագնացութիւնը, հնագիտութիւնն ու քարանձաւագիտութիւնը, եւ դրանց միջոցով` զբօսաշրջութիւնը։

«Կարծում եմ` Հայաստանը մեծ շանսեր ունի, յատկապէս` էկոտուրիզմի զարգացման համար։ Ամենակարեւորը Հայաստանի համար, նրա գեղեցիկ բնութիւնն է»,- ասում է Ռոզարիօ Ռուջէրին։

Մինչդեռ նրա հայ գործընկերոջ` Սամուէլ Շահինեանի խօսքով Հայաստանի բազում քարանձաւներ, թէեւ բնութեան յուշարձաններ են հռչակւած, բայց պետական որեւէ աջակցութիւն դրանց ուսումնասիրութեան համար չի տրամադրւում։ Էկոտուրիզմի զարգացման բազում ծրագրերն էլ մշտապէս շրջանցում են քարանձաւագնացութեան ոլորտը։

Հայաստանի քարանձաւագիտական կենտրոնը սեփական ու արտասահմանցի գործընկերների սուղ միջոցներով վերջին 3 տարում աւելի քան 6 արշաւ է իրականացրել` քարանձաւագիտական կենտրոնի 35-ամեակի առիթով յաջորդ տարի Հայաստանում նախանշւած կոնֆերանսին ընդառաջ, որին մասնակցելու են աշխարհի մի շարք երկրների այդ ոլորտի լաւագոյն մասնագէտները։

Յարակից լուրեր

  • Սփիւռք-Հայաստան յարաբերութիւններու (թաւշեայ) մթնշաղին
    Սփիւռք-Հայաստան յարաբերութիւններու (թաւշեայ) մթնշաղին

    Թաւշեայ յեղափոխութեան յաջորդեց իմքայլական կառավարութեան առաջին տարին: Որքանո՞վ 2019-ին իրականացաւ համակարգային փոփոխութիւններուն մեծ խոստումը: Ի՞նչ անդրադարձ ունեցաւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն վրայ եւ ի՞նչ հեռանկար բացաւ անոնց զարգացման նպատակամղուածութեան իմաստով: Այս հարցումներու բանաձեւումն ու անոնց մեկնաբանական պատասխաններ առաջարկելու այս փորձը կը ձգտի հասնիլ Սփիւռքի յետ-թաւշեայ յեղափոխութեան այս հանգրուանին մասին մտածելու հրաւիրող եզրայանգումներու:

  • Հայաստանի եւ Արցախի պատգամաւորները Բաքւում հայերի ջարդերը դատապարտող յայտարարութիւն են ընդունել
    Հայաստանի եւ Արցախի պատգամաւորները Բաքւում հայերի ջարդերը դատապարտող յայտարարութիւն են ընդունել

    Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան խորհրդարանների պատգամաւորները համատեղ յայտարարութիւն են ընդունել, որում դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում կազմակերպւած եւ իրականացւած հայերի ջարդերը: Յունւարի 18-ին յայտարարութիւնը միաձայն ընդունւել է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպւած՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովների միջեւ համագործակցութեան միջխորհրդարանական յանձնաժողովի՝ Բաքւի ջարդերի 30-րդ տարելիցին նւիրւած համատեղ յատուկ նիստի աւարտում:

  • Երկու երկրաշարժ` Հայաստանում
    Երկու երկրաշարժ` Հայաստանում

    Յունւարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գիւղից 10 կմ. հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, գրանցւել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

  • Երկրում ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ
    Երկրում ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ

    Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծւած իրավիճակի, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի՝ ՍԴ մասին արւած յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ, Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կիւրեղեանի հետ: Նա կարծում է՝ ըստ էութեան, մէկ տեղում կենտրոնացնելով գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնը՝ երկրում, փաստացի, ձեւաւորւում է մենիշխանութիւն հաստատելու իրական վտանգ։ Սա ինքնին արդէն ազգային անվտանգութեան խնդիր է եւ ԱԱԾ նախկին տնօրէնի յայտարարութիւնը պէտք է դիտարկել այս համատեքստում:

  • «Նախարարի հետ իր կինը բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապւած է նախարարի ոլորտի հետ». դիմում Արսինէ Խանջեանին
    «Նախարարի հետ իր կինը բիզնես է ստեղծել, որը ուղիղ կապւած է նախարարի ոլորտի հետ». դիմում Արսինէ Խանջեանին

    Միհրան Յակոբեանն իր ֆէյսբուքեան էջում, ըստ Yerkir.am-ի, գրում է.

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։