Հա

Մշակոյթ

27/09/2018 - 09:30

Աւելի քան 40 ներկայացում Երեւանում. յայտնի է` երբ կը մեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատօնը

Թատերական փառատօնի շնորհիւ թատերասէրները հնարաւորութիւն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպէս նաեւ բացօթեայ ներկայացումներ:

«alikonline.ir» - Թատերական փառատօնի շնորհիւ թատերասէրները հնարաւորութիւն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպէս նաեւ բացօթեայ ներկայացումներ:

ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ կազմակերպւող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատօնն այս տարի կը կայանայ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: 16-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դէպի թատերաշխարհ» («HIGH FEST is your PASS to the theatre world») խորագիրը: «Sptnik» Արմենիային այս մասին յայտնեցին փառատօնի կազմակերպիչները։

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կը հիւրընկալի 22 երկրից ժամանած աւելի քան 250 մասնակիցների եւ հիւրերի։ Նրանց թւում կը լինեն հեղինակաւոր արւեստագէտներ, արտմենեջերներ, միջազգային փառատօնի նախագահներ Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շւեդիայից, Շւէյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսրայէլից, Ղրղըզստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրայինայից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից:

Երեւանեան 13 բեմահարթակներում կը ցուցադրւի աւելի քան 40 ներկայացում:

Թատերասէրները հնարաւորութիւն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպէս նաեւ բացօթեայ ներկայացումներ:

Փառատօնի նշանաւոր ներկայացումներից են Գերմանիայի «Ֆաբրիս Մագլիահ» ընկերութեան՝ «Մամացցա» պարային ներկայացումը, Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի՝ «Բրոդւէյի հիթեր»-ը: Այն ամբողջութեամբ համապատասխանում է բրոդւէեան շոուի բոլոր պահանջներին՝ բալետային հրաշալի համարներ, բոցավառող երաժշտութիւն, վառ պատկերներ, անակնկալներ եւ տօնական տրամադրութիւն:

Երեւանեան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդէս կը գան Յ. Թումանեանի անւան տիկնիկային, «Միհր» թատրոնները եւ ոչ միայն:

2018 թ.-ին «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը առանձնանում է սոցիալական թատրոնի ներկայութեամբ, որոնք միտւած են լինելու հետյեղափոխական կատարողական արւեստի խրախուսմանը։ Հիմնական ծրագրից դուրս փառատօնի ընթացքում կը լինեն վարպետութեան դասեր, կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ:

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն ամէն տարի կազմակերպում է յատուկ ծրագրեր: Այս տարի այն երկուսն են՝ «Եւրոպան փառատօների համար, եւ փառատօները՝ Եւրոպայի» եւ «Պարարւեստի արեւելեան ընկերակցութիւն»:

Եւրոպական Փառատօների Ասոցիացիան (EFA) «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակներում կանցկացնի «Եւրոպան փառատօների համար, եւ փառատօները՝ Եւրոպայի» խորագրով ծրագիրը: Այս ծրագիրը միտւած է տարածաշրջանի կատարողական արւեստը ինտեգրել եւրոպական փառատօնային միջավայրին:

Ծրագիրը կարեւոր է նրանով, որ ներկայ են լինելու եւրոպական լաւագոյն փառատօների ներկայացուցիչներ, ովքեր կաշխատեն հայ մասնագէտների հետ՝ նպաստելով իրենց միջազգային առաջխաղացմանը:

«Պարարւեստի արեւելեան ընկերակցութիւն» ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարի ու պարարւեստը՝ ստեղծւած լաւագոյն լեհ արտիստների, ուսուցիչների եւ մասնագէտների կողմից, ում համախմբում է լեհական պարահարթակ 2017-ը: Այս ծրագրի շրջանակներում ստեղծւել է հայ-լեհական համատեղ ներկայացում, որը նոյնպէս կը ցուցադրւի փառատօնի օրերին: Ծրագրի նպատակն է զարգացնել ժամանակակից պարը Հայաստանում: Այն ունի նաեւ մեծ կրթական ծրագիր, որը տալիս է հնարաւորութիւն ուսանողներին ունենալ հնարաւորութիւն լրացնել իրենց ակադեմիական կրթութիւնը:

Նշենք, որ արտասահմանեան ներկայացումների մուտքը կը լինի հրաւիրատոմսերով, տոմսերով եւ անցագրերով:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատօնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատօնի նախագահն է Արթուր Ղուկասեանը: 2006 թւականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխաւոր թատերական փառատօնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառութեամբ Մոսկւայի):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։