Ա. Սպենդիարյանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէն եւ գեղարւեստական ղեկավար, ՌԴ վաստակաւոր արտիստ դիրիժոր Կոնստանտին Օրբէլեանը եւ ռուս օպերային երգիչ Դմիտրի Խւորոստովսկին, որը մահացել է 2017-ին, «Գրեմմի»-ի յաւակնորդների թւում են։
«alikonline.ir» - Ա. Սպենդիարյանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրէն եւ գեղարւեստական ղեկավար, ՌԴ վաստակաւոր արտիստ դիրիժոր Կոնստանտին Օրբէլեանը եւ ռուս օպերային երգիչ Դմիտրի Խւորոստովսկին, որը մահացել է 2017-ին, «Գրեմմի»-ի յաւակնորդների թւում են։
Նրանք ներկայացւել են «Օպերային ստեղծագործութեան լաւագոյն ձայնագրութիւն» անւանակարգում՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերային կատարման համար։ Այս մրցանակը տրւում է դիրիժորին, հիմնական կատարողին եւ ալբոմի պրոդիւսերին: Փոխանցում է «panorama.am»-ը:
Դմիտրի Խւորոստովսկին 2016 թւականի վերջին հիւանդութեան պատճառով դադարել էր ելոյթ ունենալ օպերային թատրոնների բեմերում, բայց չէր դադարեցրել գործունէութիւնը։ Նա մահացել է 2017 թւականի նոյեմբերի 22-ին 55 տարեկանում։
Կոնստանտին Օրբէլեանը եւ Դմիտրի Խւորոստովսկին նաեւ 2017-ին էին «Գրեմմի»-ի յաւակնորդների թւում «Լաւագոյն դասական սոլո ալբոմ» անւանակարգում՝ «Սւիրիդով. Հեռացող Ռուսաստան» հնչիւնային սկաւառակի համար:
«Գրեմմի» 61-րդ մրցանակաբաշխութիւնը կայանալու է 2019 թւականի փետրւարի 10-ին Լոս Անջելէսում։