Հա

Մշակոյթ

20/06/2019 - 09:00

«NaNi handmade» տիկնիկները՝ նաեւ ձեր նմանութեամբ

«NaNi handmade» տիկնիկներ՝ հետաքրքիր կերպարներ, մուլտֆիլմերի հերոսներ, ծանօթ դէմքեր։ Այս ամէնը միայն ձեռքի աշխատանք եւ միայն Նատայի եւ Նինայի ձեռքով պատրաստւած։

«alikonline.ir» - «NaNi handmade» տիկնիկներ՝ հետաքրքիր կերպարներ, մուլտֆիլմերի հերոսներ, ծանօթ դէմքեր։ Այս ամէնը միայն ձեռքի աշխատանք եւ միայն Նատայի եւ Նինայի ձեռքով պատրաստւած։ «Panorama.am»-ի հետ զրոյցում Նատալիա Ադիլխանեանը պատմեց, որ իրենք տարիներ առաջ պատրաստել են զարդեր, նաեւ ամանորեայ խաղալիքներ, այնուհետեւ սկսել են պատրաստել նաեւ տիկնիկներ։ Նատան աւարտել է Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, Նինան՝ Երեւանի պետական գեղարւեստի ակադեմիան։

«Մենք երկուսս էլ երեքական երեխայ ունենք, մեծերն արդէն աւարտել են բուհը, իսկ փոքրերը 3-րդ դասարան են։ Մենք գիտենք տարբեր տարիքային խմբերի հետաքրքրութիւնները, այդ պատճառով տիկնիկների կերպարները տարբեր են»,- ասաց Ն. Ադիլխանեանը։

Նա նշեց, որ տիկնիկների պատւէրներ լինում են, մարդիկ հիմնականում պատւիրում են իրենց հարազատների նմանութեամբ տիկնիկներ, կամ ըստ մտերիմների մասնագիտութիւնների։ Պատւիատուները հիմնականում կանայք եւ աղջիկներ են։ Մէկ տիկնիկի պատրաստման համար միջինում մէկ շաբաթ է անհրաժեշտ լինում, կախւած է լինում կերպարից։ Հագուստները նոյնպէս նրանք են պատրաստում, որպէսզի տիկնիկները լինեն իրենց հեղինակայինը։

Ն. Ադիլխանեանը խոստովանեց, որ շատ տիկնիկներից բաւականին դժւար են բաժանւում, բայց միաժամանակ ուրախ են, որ իրենց պատրաստած իրերով կարողանում են ուրախացնել եւ հաճոյք պատճառել այլ մարդկանց։

Բացի տիկնիկներից, ընկերուհիները նաեւ կրծքազարդեր են պատրաստում՝ կրկին տիկնիկի կերպարով։ Առաջիկայում ցանկանում են երեխաների համար պայուսակներ եւ մազակալներ պատրաստել։

«Տեսնենք... Աւելի լուրջ մտայղացումներ էլ կան, սակայն կայ իրացման խնդիր։ Մեր պատրաստած իրերը ներկայացւում են միայն առցանց տարբերակով, բայց մենք աշխատում ենք այդ ուղղութեամբ»,- ասաց Նատալիա Ադիլխանեանը։

 

Լուսանկարները՝ «NaNi Handmade» ֆէյսբուքեան էջից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։