Հա

Մշակոյթ

25/06/2019 - 09:50

«Հայ ֆեստն» ընդգրւել է 24 լաւագոյն փառատօների ցանկում

Օրեր առաջ Եւրոպական Փառատօների Ասոցիացիայի (ԵՓԱ, EFA) ԵՓՓԵ (Եւրոպան փառատօների, փառատօները Եւրոպայի համար, EFFE) ծրագրի շրջանակներում 2019-2020 թթ.-ի 715 փառատօններից ընտրւել են 24 դափնեկիրները՝ լաւագոյն արւեստի փառատօները: Հայաստանը «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատօնի միջոցով առաջին անգամ ընդգրւել է 24 լաւագոյն փառատօների ցանկում:

«alikonline.ir» - Օրեր առաջ Եւրոպական Փառատօների Ասոցիացիայի (ԵՓԱ, EFA) ԵՓՓԵ (Եւրոպան փառատօների, փառատօները Եւրոպայի համար, EFFE) ծրագրի շրջանակներում 2019-2020 թթ.-ի 715 փառատօններից ընտրւել են 24 դափնեկիրները՝ լաւագոյն արւեստի փառատօները: Հայաստանը «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատօնի միջոցով առաջին անգամ ընդգրւել է 24 լաւագոյն փառատօների ցանկում: Այս մասին ըստ «Panorama.am»-ի՝ յայտնում են «Հայ ֆեստի» մամուլի ծառայութիւնից։

ԵՓՓԵ-ն ծրագիր է արւեստի փառատօների համար, որը նաեւ ծառայում է որպէս առցանց փառատօնային օրացոյց. «www.festivalfinder.eu» կայքը գործում է արւեստի բոլոր տեսակներով հետաքրքրւած միջազգային լսարանի համար:

Այս մրցոյթը իրականացւում է երկու տարին մէկ, ներկայացնում է գեղարւեստական բարձր մակարդակ եւ միեւնոյն ժամանակ ունի մեծ ներդրում տեղական եւ ռեգիոնալ մշակութային համագործակցութիւնների զարգացման մէջ: ԵՓՓԵ-ն, նախաձեռնւել է ԵՓԱ-ի կողմից եւ աջակցւում է Եւրոպական Յանձնաժողովի կողմից:

Յաղթողները կը ներկայանան ԵՓՓԵ-ի մրցանակաբաշխութեան արարողութեանը, որը կը կայանայ Բոզարում՝ Բրիւսէլի Գեղարւեստի կենտրոնում, 2019 թ․-ի սեպտեմբերի 26-ին:

ԵՓՓԵ-ի դափնեկիրները ներկայացնում են Եւրոպական մշակութային հարթակի բազմազանութիւնը տարբեր ճիւղաւորումներով՝ թւային արւեստից մինչեւ օպերա: Այս փառատօներն ընտրւել են ԵՓԱ-ի պիտակի տակ ընդգրկւած 715 փառատօներից, դրանք խորապէս նւիրւած են արւեստին, իրենց համայնքներին եւ Եւրոպային: Բոլոր այս փառատօները միասին ներկայացւած են «FestivalFinder.eu» կայքում եւ թւով 2000-ն են:

ԵՓՓԵ-ի միջազգային ժիւրիի, ԵՓՓԵ-ի 2019-2020 դափնեկիրների մասին որոշման հետ մէկտեղ ԵՓԱ-ն ուրախ է յայտարարելու ԵՓՓԵ-ի հանդիսատեսի ձայն, օնլայն մրցոյթի մասին: Օնլայն մրցոյթը այժմ բաց է «FestivalFinder.eu» յղումով: Ողջ աշխարհից հանդիսատեսը հնարաւորութիւն կունենայ ընտրել իր համակրելի փառատօնը:

ԵՓՓԵ-ի 2019-2020 թթ․-ի դափնեկիրների ցուցակում ընդգրկւած են փառատօներ Բելգիայից, (ժամանակակից պար, թւային արւեստ, կինօ, գրականութիւն), Աւստրիայից (թւային արւեստ), Ֆինլանդիայից, (Ժանրային խառնուրդ, թատրոն), Մեծ Բրիտանիայից (երաժշտութիւն), Նորւեգիայից (երաժշտութիւն, թատրոն, պար, ժանրային խառնուրդ), Լեհաստանից (գրականութիւն),Իտալիայից (ժամանակակից պար, ժանրային խառնուրդ, թատրոն) եւ այլ երկրներից։

Այս ցանկը ներկայացնում է ընտրութիւնն այն փառատօների, որոնք մուտք են գործել «ԵՓՓԵ պիտակ 2019-2020»: Փառատօների եւրոպական ասոցիացիան վստահ է ԵՓՓԵ-ի ներուժի մէջ՝ ընդգրկելու եւ շնչելու Եւրոպան որպէս համայնքի եւ փոխադարձ ըմբռնման ու աշխարհի առջեւ պատասխանատւութեան գաղափար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։