Հա

Մշակոյթ

27/06/2019 - 10:10

Ճարտարապետական եզակի ձուլւածք. «Tehran Times»-ը` Սպահանի հայկական վանքի մասին

Սուրբ Ամենափրկիչ վանք պէտք է անձամբ գնալ, քանի որ անհաւանական ճարտարապետութիւնից բացի, վանքին կից թանգարան կայ, որը բացայայտում է Իրանի հայկական համայնքի հարուստ պատմութիւնը։

«alikonline.ir» - Սուրբ Ամենափրկիչ վանք պէտք է անձամբ գնալ, քանի որ անհաւանական ճարտարապետութիւնից բացի, վանքին կից թանգարան կայ, որը բացայայտում է Իրանի հայկական համայնքի հարուստ պատմութիւնը։

Բազմադարեան վանքը, որը տեղացիներն անւանում են Վանք Քելիսա, յայտնի է որպէս ճարտարապետութեան անմահ գլուխգործոց։ Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի գրում է իրանական «Tehran Times» պարբերականը։

Իրանում հայկական եկեղեցու գլխաւոր տաճարը, որը գտնւում է Սպահան քաղաքի Նոր Ջուղա շրջանում, կառուցւել է 17-րդ դարում շահ Աբասի հրամանով։ Պաշտօնական անւանումը Սուրբ Ամենափրկիչ վանք է։

Հարիւրաւոր հայեր, որոնք Սպահան են գաղթել 1603-1618 թւականների թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, իրենց ներդրումն են ունեցել վանքի շինարարութեան հարցում։ Նրանք մեծ գրադարան են հիմնել վանքում. այնտեղ պատկերազարդւած Աւետարանների ու Աստւածաշնչերի մեծ հաւաքածոյ կայ. դրանցից մի քանիսը 10-րդ դարով են թւագրւում։

Տաճարը շքեղ յարդարանք ունի, որը լի է կեանքով ու գոյնով. դրանք պատկերում են սրբերի կտտանքներն ու դժոխքի սարսափելի դեւերին։ Տանիքը պարսկական մանրանկարի նուրբ ծաղկային մոտիւներով է զարդարւած։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։