Հա

Մշակոյթ

01/07/2019 - 11:40

Էրդողանը մասնակցել է հայազգի լուսանկարիչ Արա Գիւլէրի ցուցահանդէսի բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայի Կիոտօ քաղաքի Թոֆոքուջի տաճարում մասնակցել է հայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլէրի լուսանկարների ցուցահանդէսի բացմանը:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիայի Կիոտօ քաղաքի Թոֆոքուջի տաճարում մասնակցել է հայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլէրի լուսանկարների ցուցահանդէսի բացմանը: Բացմանը մասնակցել է նաեւ Էրդողանի կինը` Էմինէ Էրդողանը, Ճապոնիայի արքայադուստր Ակիկօ Մուկասան եւ այլք: Ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «Անադոլու» գործակալութիւնը:

Նշենք, որ 2019 թ. Ճապոնիայում յայտարարւել է «Թուրքական մշակոյթի տարի», եւ Թուրքիան Ճապոնիա էր ուղարկել Օսմանեան թեմատիկայով մի շարք հնագիտական առարկաներ:

Պոլսահայ Արա Գիւլէրը, որը համագործակցել էր մի շարք միջազգային առաջատար ամսագրերի հետ, մահացել է անցեալ տարւայ հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։