Հա

Մշակոյթ

06/07/2019 - 16:10

Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին նւիրւած ծրագրերի շարանում՝ «Չարի վերջը» ներկայացումը՝ «Զարթօնք» պարախմբի մանուկների մեկնաբանութեամբ կամ՝ երբ «չարի՛ն վերջ» չես ցանկանում

Ով կը մտածէր, որ «Չարի վերջը» վրայ հասնելով հոգու խորքում դեռ այն երկարելու կամ շարունակելու ցանկութիւն կայ: Այդպիսին էր Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» թատերասրահում Լոռեթա Աւետիսեանի գլխաւորութեամբ «Զարթօնք» պարախմբի մանկա-պատանեկան հատւածի ներկայացրած «Չարի վերջը» հեքիաթը, որն իրականացրեց Հայաստանից ժամանած հեքիաթային ձայնով ու կատարումներով «Հայ արեւ» համոյթը:

«ԱԼԻՔ» - Ով կը մտածէր, որ «Չարի վերջը» վրայ հասնելով հոգու խորքում դեռ այն երկարելու կամ շարունակելու ցանկութիւն կայ: Այդպիսին էր Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» թատերասրահում Լոռեթա Աւետիսեանի գլխաւորութեամբ «Զարթօնք» պարախմբի մանկա-պատանեկան հատւածի ներկայացրած «Չարի վերջը» հեքիաթը, որն իրականացրեց Հայաստանից ժամանած հեքիաթային ձայնով ու կատարումներով «Հայ արեւ» համոյթը: «Հայ արեւ»-ի վոկալային, ինչպէս նաեւ «Չարի վերջ»-ի բեմային աշխատանքները իրականացւել էին Լիլիթ Բադալեանի եւ Թագուհի Գէորգեանի գլխաւորութեամբ:

Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին նւիրւած այս ներկայացումը տեղի էր ունենում «Զարթօնք» պարախմբի 30-ամեակին նւիրւած ծրագրերի շարանում, որին մասնակցող 5-ից 20 տարեկան կատարողները ոչ թէ կրեցին դերը, այլ ապրեցին պատմւածքը հանդիսատեսին իրենց հետ տանելով պատմութեան գիրկը:

Նոյնը կարելի է արձանագրել երաժշտութեան ու իւրաքանչիւր կերպարի մուտքով համապատասխան մեղեդային ու ոճային լուծումների հետ, ինչը պատմութիւնն առաւել ընկալելի է դարձնում նոյնիսկ ամենափոքր հանդիսատեսի համար:

Ներկայացման աւարտին Սրբազան Հայրն իր օրհնանքի խօսքն բերելով կատարողներին յատուկ կարեւորութեամբ ընդգծեց Լոռեթա Աւետիսեանի ոճային իւրայատկութիւնների ու կատարողական-կազմակերպչական ունակութիւնների մասին, որով հնարաւոր դարձաւ նման նախագծի իրականացումը: Նա յիշեցրեց նաեւ Հայաստան, Արցախ, Սփիւռք եռամիասնութեան եւ յատկապէս մշակոյթի ոլորտներում համագործակցութեան կարեւորութեան մասին, «ինչի ականատեսն եղանք այսօր Հայաստանից ժամանած «Հայ արեւ»-ի եւ «Զարթօնք»-ի համագործակցութեան արդիւնքում Յովհաննէս Թումանեանի անմահ գործերը ներկայացնելով,- եզրափակեց իր խօսքը Սրբազան Հայրը:

Յատկանշական է, որ ներկայացումը կրկնւելու է նաեւ Նոր Ջուղայի «Արարատ»-ում, յուլիսի 11-ին: Ներկայացման ընթացքում յայտարարւեց նաեւ այն մասին, որ հնարաւոր է Թեհրանում եւս յաւելեալ սէանս յատկացւի, վաղը՝ կիրակի երեկոյեան:

Յարակից լուրեր

  • Հանգէ՜ք, իմ որբեր... Թումանեանի ու Տէրեանի աշխատանքը որբանոցներում
    Հանգէ՜ք, իմ որբեր... Թումանեանի ու Տէրեանի աշխատանքը որբանոցներում

    20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան մասին հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել մինչ օրս։ Այդ ձայնում կայ յուսահատութեան ճիչ, ոճիրի դէմ պատիժ տեսնելու ցանկութիւն, անմեղ զոհերի արեան դիմաց վճարւելիք հատուցում։ Հայ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել, աշխարհի ամենամեծ ատեաններում ներկայացնել ապացոյցներ, փաստաթղթեր ու լուսանկարներ, սակայն կայ միայն լռութիւն։

  • Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ
    Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի գրադարանն անւանակոչւեց Ամենայն հայոց բանաստեղծի անւամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարագ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, ուրբաթ՝ 2020 թւականի յունւարի 31-ի առաւօտեան, հայոց ազգ. կրթահամալիրի կենտրոնական սրահում տեղի ունեցաւ ամենամեայ գրքի ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան 41-ամեակներին։

  • Էրւին Գալստեանի՝ «Ծննդեան խաղը». Այլընտրանքային ներկայացում գենդերային ինքնութեան մասին
    Էրւին Գալստեանի՝ «Ծննդեան խաղը». Այլընտրանքային ներկայացում գենդերային ինքնութեան մասին

    Արդէն շուրջ մէկ ամիս Թեհրանի «Շահրզադ» թատերասրահում բեմադրւում է իրանահայ երիտասարդ Էրւին Գալստեանի դերակատարութեամբ՝ «Ծննդեան խաղը» դրաման, որի ժամանակ հանդիսատեսին ներկայացւում է գենդերով պայմանաւորւած սոցիալական տարբերութիւնների, եւ հասարակութեան կողմից նրանց վերագրւած դերերի բաժանումների, այլընտրանքային մօտեցման ցուցաբերման ստեղծագործական մօտեցումը:

  • Թումանեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած ասմունքի երեկոյ՝ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան յարկի ներքոյ
    Թումանեանի ծննդեան 150-ամեակին նւիրւած ասմունքի երեկոյ՝ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան յարկի ներքոյ

    Շաբաթ՝ 2019 թւականի դեկտեմբերի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան կենտրոնատեղիում, հայ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով ասմունքի երեկոյ իրականացւեց, ուր ելոյթներով հանդէս եկան Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի պատանեկան խմբի անդամները։

  • Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մէջ եմ...
    Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մէջ եմ...

    Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւնների պարսկերէնի թարգմանւած գրքի շնորհանդէսի նախօրեակին, բարեկամիս հետ «Հայի ու Հայաստանի ճակատագրի՜» մասին համեստ ու ոչ-յաւակնոտ մտքերի փոխանակումն հանգուցալուծւեց խօսակցիս այսպէս ասած հռետորական հարցադրումով՝ «…Պէտք է հիմնովին, ազգովի (ինչպէս որ յաջողակ ազգերն են արել) գիտակցենք թէ ո՞րն է մեր ինքութիւնն ու ո՞վ ենք մենք…»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։