Հա

Մշակոյթ

03/08/2019 - 13:30

Տպաւորութիւններ Վարանդի «Բերդաքաղաքը» վէպը կարդալուց յետոյ

Գիրքդ կարդացի յափշտակւած հաճոյքով եւ ստացայ մեծ բաւականութիւն:  Ու չեմ ուշացնի ու վարանի ասելու, որ կոթողային աշխատութիւն ես կատարել: Իր տեսակում, դա բացառիկ երեւոյթ է մեր՝ իրանահայ գրականութեան մէջ: Եւ կարող եմ համոզում յայտնել առ այն, որ այս գրքով իրականացել է քո երեւի թէ պոէտական ամբողջ կեանքում սպասւած՝ քո իսկ մեծ երազանքը:

Տիգրան Պօղոսեան

 

Սիրելի Վարանդ,

Գիրքդ կարդացի յափշտակւած հաճոյքով եւ ստացայ մեծ բաւականութիւն:  Ու չեմ ուշացնի ու վարանի ասելու, որ կոթողային աշխատութիւն ես կատարել: Իր տեսակում, դա բացառիկ երեւոյթ է մեր՝ իրանահայ գրականութեան մէջ: Եւ կարող եմ համոզում յայտնել առ այն, որ այս գրքով իրականացել է քո երեւի թէ պոէտական ամբողջ կեանքում սպասւած՝ քո իսկ մեծ երազանքը: «Բերդաքաղաքը» ես կասէի՝ ռէալիստա-ֆանտաստիկ վէպով, ինքնուրոյն եւ նոր արժէքով առաւել ճոխացրել-հարստացրել ես քո պոէտական վարպետութիւնն ու անդաստանը:

Այս վէպը, իր սքանչելի արձակ-չափածոյի կառուցւածքով ու ձեւաչափով, հոգեբանական խորքային ծալքերով, դիւցազներգական շնչառութեամբ ու հնչեղութեամբ, ասես Ոդիսականը լինի Հայոց պատմութեան ամենատխուր, ամենադաժան, միաժամանակ ամենապանծալի դրւագների ու անցքերի, որի էջերը ողողւած են՝ Հայ-ին, երկիր մոլորակի վրայ ապրել-մաքառել-գոյատեւելու հերոսական շունչ ու ոգի պարգեւելու իրերայաջորդ խթանիչ ու յուսադրող ազդակներով:  Իսկ ամբողջութեամբ վերցրած, այն կարելի է համարել Հայոց հազարամեակների լինելութեան լայնքով ու երկայնքով լինել-չլինելու տեսլականով մղւած յամառ ու յարատեւ գոյապայքարի անկոտրում կամքին ծնունդ տւած՝ հոգեվառ ու մշտավառ ՄԵԾ ՊԱՅՔԱՐ-Ի վառ ու մարմնաւորեալ արտացոլքը՝  էպիկական շնչով արարւած: Ու, չէ՞ որ հէնց այդ ոգեղինացած հերոսականութեան շնորհիւ է, որ ՀԱՅ-Ը, իր արեան ու հողի գնով, ընտրել է «լինել»-ը ու շարունակում է ապրել, ստեղծագործել, աճել ու բարգաւաճել՝ իր հինաւուրց հայրենի հողի վրայ ու համայն աշխարհի երեսին:

Եթէ սեպենք, թէ Վարանդի «Բերդաքաղաքը» վէպը հեղինակի ուզածով ու ցանկութեամբ միտւած է եղել ներկայանալու իբրեւ հայրենասիրական ոգով տոգորւած ու շնչով գրւած երկ, իբրեւ հէնց այդպիսին, այն առանց դոյցն տարակուսանքի, կարելի է արձանագրել, որ լիարժէքօրէն յաջողւած ու տեղ հասած գործ է: Այս վէպը, ըստ ամենայնի, Քո՝ հեղինակի, գրական ստեղծագործական կեանքի ամենածանրակշիռ ու հաւաստի ուղեգիրն է՝ դէպի բարձունքների գագաթները:

Ի խորոց սրտի շնորհաւորում եմ այս մեծ թռիչքդ՝ գրականութեան շատ լուրջ եւ միշտ ուսանելի ասպարէզում: Դու յիրաւի արժանի ես մեծագոյն գնահատականների՝ քո գրողական-ստեղծագործական ձիրքերով:

Քեզ մաղթում եմ նորանոր յաջողութիւններ, ճանապարհդ թող լինի միշտ կանաչ ու վերասլաց:

Յարակից լուրեր

  • Վարանդի «Բերդաքաղաք» վէպ-պոէմը ընթերցողների սեղանին է՝ պատմական դէպքերի իւրովի ներկայացմամբ
    Վարանդի «Բերդաքաղաք» վէպ-պոէմը ընթերցողների սեղանին է՝ պատմական դէպքերի իւրովի ներկայացմամբ

    Երէկ՝ հոկտեմբերի 22-ին Հայաստանի Գրողների միութեան մեծ դահլիճում տեղի ունեցած իրանահայ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաք» գրքի շնորհանդէսն ընթերցասէրների եւ գրաքննադատների ուշադրութիւնն էր սեւեռում 1921-1922 թթ. Փետրւարեան ապստամբութեանն անդրադարձած ստեղծագործութեան վրայ:

  • Հայ մշակոյթին նւիրւած բանախօսութիւն Իրանահայ գրողների միութիւնում
    Հայ մշակոյթին նւիրւած բանախօսութիւն Իրանահայ գրողների միութիւնում

    Հինգշաբթի, հոկտեմբերի 17-ին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, տեղի ունեցաւ Իրանահայ գրողների միութեան (ԻԳՄ) նախաձեռնութեամբ՝ Հայ մշակոյթի տօնին նւիրւած բանախօսութիւն: Բանախօսեց բանաստեղծ, մտաւորական, Իրանահայ գրողների միութեան անդամ՝ Տիգրան Պօղոսեանը հետեւեալ բնաբանով՝ «Արժեւորենք հայ մշակոյթը, ապրենք ու գոյատեւենք նրանով»:

  • Վարանդի «Բերդաքաղաքը» վէպը ներկայացւեց Հայաստանի ԳԱ ակադեմիայի պաշտօնական նիստում
    Վարանդի «Բերդաքաղաքը» վէպը ներկայացւեց Հայաստանի ԳԱ ակադեմիայի պաշտօնական նիստում

    Վերջերս ՀՀ Գիտութիւնների Ազգ. ակադեմիայի գրականագիտութեան Ինստուտի նախաձեռնութեամբ, հրաւիրւել է մասնագիտական, բարձրորակ նիստ, նւիրւած անզուգական գրող, թատերագիր, բանաստեղծ, ազգային-քաղաքական մեծանուն գործիչ՝ Լեւոն Շանթի ծննդեան 150-ամեակին։

  • Չնւաճւած «Բերդաքաղաք»
    Չնւաճւած «Բերդաքաղաք»

    Բացւում է եւ ընթերցւում գրեթէ մի շնչով` ապշեցնելով ինձ: Վերջին 20-25 տարում հայերէն գրւած հազւագիւտ նորութիւններից է, որն ինձ այսպէս տպաւորեց: Այս ի՜նչ համարձակ գործ ես ձեռնարկել: Եւ սքանչելիօրէն յաջողել: Ասես նորօրեայ դիւցազներգութիւն լինի, որ հանդուգն նորարարութիւն է` հին ու ծանօթ ակօսների վրայ: Եւ ի՜նչ հոյակապ հայերէն է` ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ, որն այսօր անպատիժ, զանգւածաբար, օրնիբուն ոտնահարւում ու պղծւում է Հայաստանում, ուր, իբրեւ թէ, պետականօրէն պաշտպանւած է:

  • Մենք հաւատու՜մ ենք, Արա՛մ
    Մենք հաւատու՜մ ենք, Արա՛մ

    Իրանահայ ճանաչւած բանաստեղծ Վարանդն իր անտիպ այս ստեղծագործութիւնը, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-աեակի առիթով նւիրել է Արամ Մանուկեանի յիշատակին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։