×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
06/08/2019 - 11:30

Կը վերականգնւի Մինաս Աւետիսեանի հայրական տունը

Ջաջուռում վերականգնւելու է Մինաս Աւետիսեանի հայրական տունը:

«alikonline.ir» - Ջաջուռում վերականգնւելու է Մինաս Աւետիսեանի հայրական տունը:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինութեան կոմիտէից, գեղանկարիչ Մինաս Աւետիսեանի՝ Ջաջուռ գիւղի հայրական տան վերականգնման ծրագիրը կեանքի կոչելու նպատակով ՀՀ քաղաքաշինութեան կոմիտէի նախագահ Վահագն Վերմիշեանը, իր առաջին տեղակալ Արմէն Ղուլարեանի, խորհրդական Արմէն Մինասեանի եւ այլ մասնագէտների հետ այցելել է Ջաջուռ գիւղ, մանրամասն ուսումնասիրել շինութեան տարածքը եւ նշել, որ տունը պէտք է վերականգնել իր նախնական տեսքով:

Վահագն Վերմիշեանն այցելել է նաեւ Մինասի թանգարան, ծանօթացել նկարչի անձնական իրերին եւ աշխատանքներին:

Գեղանկարչի որդին՝ Արման Աւետիսեանը, պատմել է, որ տունը 3 փուլով է կառուցւել: «Առաջինը կառուցել է պապս՝ իր ձեռքով։ Այնտեղ քար կայ՝ դրւած 1929 թւականին։ Մենք ուզում ենք, որ վերակառուցումից յետոյ այն ծառայի նաեւ արւեստագէտներին, որտեղ նրանք ոչ միայն կայցելեն, այլեւ կը մնան ու կը ստեղծագործեն, կը շփւեն մարդկանց, շիրակեան մշակոյթի հետ, գիւղն էլ կը զարգանայ»,- նշել է Արման Աւետիսեանը:

Յարակից լուրեր