Հա

Մշակոյթ

27/08/2019 - 08:10

Boeing-ը պլանաւորում է 737 MAX-ը շահագործման վերադարձնել մինչեւ տարեվերջ

Boeing ընկերութիւնը պլանաւորում է 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2019 թւականի չորրորդ եռամսեակում:

«alikonline.ir» - Boeing ընկերութիւնը պլանաւորում է 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել 2019 թւականի չորրորդ եռամսեակում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, լրագրողներին յայտնել է ընկերութեան մարկետինգի գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը:

«Այժմ մենք պլանաւորում ենք, որ ինքնաթիռը շահագործման վերադարձւի 2019 թւականի չորրորդ եռամսեակում»,-ասել է Թինսեթը

737 MAX-ի թռիչքներն ԱՄՆ-ում եւ բազմաթիւ այլ երկրներում դադարեցւել են այն բանից յետոյ, երբ կործանւեց այդ մակնիշի երկու հանրանաւ: Մարտ ամսին Ethiopian Airlines աւիաընկերութեան Boeing 737 MAX-ը աղէտի ենթարկւեց Եթովպիայի Դեբրէ-Զէյթ քաղաքից ոչ հեռու: 2018 թւականի նոյեմբերին կործանւեց ինդոնեզական Lion Air-ի նոյնպիսի ինքնաթիռ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։