Հա

Մշակոյթ

01/09/2019 - 08:30

Պատմական Անի այցելողների թիւը զգալիօրէն աւելացել է

Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնւող հայոց պատմական մայրաքաղաք Անի այցելողների թիւը զգալիօրէն աճել է:

«alikonline.ir» - Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնւող հայոց պատմական մայրաքաղաք Անի այցելողների թիւը զգալիօրէն աճել է:

Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յայտնում է թուրքական «Թայմթուրք» լրատւամիջոցը:

Լրատւամիջոցը, Բագրատունեաց հայկական թագաւորութեան մայրաքաղաքն անւանելով «քաղաքակրթութիւնների օրրան», «հազար ու մի եկեղեցիների քաղաք» եւ այլն, յայտնում է, որ Անի այցելողների թիւը զգալիօրէն աւելացել է յատկապէս 2016 թւականի յուլիսից յետոյ, երբ Անին ընդգրկւել էր ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան օբիեկտների ցանկում:

Ըստ տւեալների՝ այս տարւայ ընթացքում Անիի աւերակներ է այցելել 70 հազար 603 այցելու, ինչը նախորդ տարւայ ցուցանիշի համեմատ՝ մօտ 16 հազարով աւելի է:

Լրատւամիջոցը նաեւ հակիրճ անդրադարձել է Անիի պատմութեանը եւ նշել, որ այն 961-1045 թւականների ընթացքում եղել է Բագրատունեաց հայոց թագաւորութեան մայրաքաղաքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։