Հա

Մշակոյթ

08/10/2019 - 08:00

Թուրքիայում գանձագողերը մեծ վնաս են հասցրել անգամ 2500-ամեայ բերդին

Կարինում (թուրքական անւանումը՝ Էրզրում) 1790 թ. մեր օրեր հասած հայկական Սուրբ Մինաս եկեղեցին ենթարկւում է գանձագողերի աւերածութիւններին։ Գանձ որոնողները չեն սահմանափակւել եկեղեցու պատերը պեղելով, փորել են նաեւ 2500 տարւայ հնութիւն եւ 600 մ. բարձրութիւն ունեցող Քարթալ բերդը։ 

«alikonline.ir» - Կարինում (թուրքական անւանումը՝ Էրզրում) 1790 թ. մեր օրեր հասած հայկական Սուրբ Մինաս եկեղեցին ենթարկւում է գանձագողերի աւերածութիւններին։ Գանձ որոնողները չեն սահմանափակւել եկեղեցու պատերը պեղելով, փորել են նաեւ 2500 տարւայ հնութիւն եւ 600 մ. բարձրութիւն ունեցող Քարթալ բերդը։ Այդ մասին ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է Akunq.net-ը՝ յղում անելով թուրքական «Իհլաս» լրատւական գործակալութեանը։

Աղբիւրի համաձայն՝  ներկայիս Թուրքիայի Հանրապետութեան տարածքում գտնւող Էրզրում նահանգի Ազիզիէ գաւառում 1790 թ․ հայերի կողմից կառուցւած Սուրբ Մինաս եկեղեցում չփորւած տեղ չի մնացել։ Աղբիւրը փոխանցում է նաեւ, թէ Ազիզիէի տեղական իշխանութիւններն իբրեւ թէ նախաձեռնել են վերանորոգել եկեղեցին, սակայն պարզւել է, թէ այն պատկանում է մի գերմանաբնակ հայի։

Ինչպէս նշւում է աղբիւրում, եկեղեցում որեւէ գանձի չհանդիպած գանձագողերը սկսել են փորել նաեւ Եաքութիէ գաւառի Գիւնգեորմեզ թաղամասում դեռեւս երկաթէ դարից մնացած շուրջ 3 հազարամեայ հնութեամբ Քարթալ բերդը՝ հանդիպելով տեղի բնակիչների վրդովմունքին։

Սոյն բերդում ուսումնասիրութիւններ կատարած Էրզրումի թանգարանի տնօրէն Հիւսնիւ Գենչը յայտնել է, թէ գանձ որոնողները մեծ վնաս են հասցնում մշակութային հարստութիւններին, եւ որ դրանք պահպանելու նպատակով իրենք նախագիծ են սկսել իրականացնել ժանդարմերիայի հետ։ Նա նաեւ նշել է, թէ հարկ է արդիւնաւէտ պայքար մղել գանձագողութեան դէմ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։