Հա

Մշակոյթ

16/10/2019 - 08:20

Առաջին անգամ Բուքերեան մրցանակը միանգամից երկու հեղինակի են յանձնել

Այս տարի պատմութեան մէջ առաջին անգամ Բուքերեան մրցանակի (Man Booker International Prize) են արժանացել միանգամից երկու հեղինակ: 

«alikonline.ir» - Այս տարի պատմութեան մէջ առաջին անգամ Բուքերեան մրցանակի (Man Booker International Prize) են արժանացել միանգամից երկու հեղինակ: Kulturomania.ru-ի հաղորդմամբ, մրցանակաբաշխութեան ժիւրիի որոշմամբ, մրցանակի է արժանացել կանադացի գրող եւ Բուքեր-2000-ի դափնեկիր Մարգարետ Էտւուդը եւ բրիտանուհի Բեռնարդինէ Էւարիստոն: Գրում է Panorama.am-ը:

Էտւուդն իր Բուքերեան երկրորդ մրցանակը ստացել է The Testaments գրքի համար, իսկ Բեռնարդինէ Էւարիստոն՝ Girl, Woman, Other գրքի համար:

Ժիւրիի նախագահ Պիտէր Ֆլորենսը խոստովանել է, որ հինգ ժամ շարունակւող քննարկումների ընթացքում այդպէս էլ չեն կարողցաել ընտրել միակ յաղթողին: Նա վւպերը գնահատել է «հոյակապ գրքեր», որոնք «շատ սերունդների մարդկանց սրտում արձագանք կը գտնի»:

 

Բուքերեան մրցանակը (Booker Prize) անգլիական գրականութեան ամենահեղինակաւոր մրցանակներից մէկն է։ Մինչ 2013 թւականը մրցանակը շնորհւում էր Ազգերի Համագործակցութեան անդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբւէում ապրող հեղինակի անգլերէնով գրւած վէպի համար։ 2014 թւականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թէյլորի, այլեւս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ։ Յաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թւականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխութիւնը տեղի է ունեցել 1969 թւականին։ 2002 թւականից Բուքերեան մրցանակի հովանաւորն է Man ընկերութիւնների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անւանումն է՝ The Man Booker Prize։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։