Հա

Մշակոյթ

17/10/2019 - 11:10

Իտալիայում բացւում է Հռոմի կինոփառատօնը

Հռոմի միջազգային կինոփառատօնը, որը հոկտեմբերի 17-ին 14-րդ անգամ է բացւում Իտալիայի մայրաքաղաքում, կը մեկնարկի ամերիկացի դերասան Էդւարդ Նորթոնի «Որբերի Բրուքլինը» կինոնկարի պրեմիերայով, որն այս աշխատանքում հանդէս է եկել ե՛ւ որպէս ռեժիսոր, ե՛ւ որպէս սցենարի հեղինակ:

«alikonline.ir» - Հռոմի միջազգային կինոփառատօնը, որը հոկտեմբերի 17-ին 14-րդ անգամ է բացւում Իտալիայի մայրաքաղաքում, կը մեկնարկի ամերիկացի դերասան Էդւարդ Նորթոնի «Որբերի Բրուքլինը» կինոնկարի պրեմիերայով, որն այս աշխատանքում հանդէս է եկել ե՛ւ որպէս ռեժիսոր, ե՛ւ որպէս սցենարի հեղինակ: Ժապաւէնում, որը հանդիսատեսին խորասուզում է 20-րդ դարի կէսերի Նիւ Եօրքի մթնոլորտի մէջ, նաեւ նկարահանւել են Ալեք Բոլդուինը, Վիլեմ Դեֆոն եւ Բրիւս Վիլիսը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Նորթոնը փառատօնի շրջանակներում ստեղծագործական հանդիպում կունենայ հանրութեան հետ: Ստուգատեսի հիւրերի թւում կը լինեն նաեւ համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, ամերիկացի ռեժիսոր Իթան Քոենը, ամերիկացի դերասաններ Ջոն Տրաւոլտան, ինչպէս նաեւ Բիլ Միւրէյը, որը կարժանանայ պատւաւոր մրցանակին:

Ընդամենն այս տարի տարբեր ծրագրերում, ներառեալ յատուկ ցուցադրութիւնները, ներկայացւած են 33 գեղարւեստական ու վաւերագրական ֆիլմեր:

Դրանց թւում է Մարտին Սքորսեզէի վերջին՝ «Իռլանդացին» ֆիլմը՝ Ռոբերտ դէ Նիրոյի եւ Ալ Պաչինոյի մասնակցութեամբ: Հռոմի կինոփառատօնը ոչ մրցութային ստուգատես է, այն կոչւած է հանրութեանը ծանօթացնել արդի համաշխարհային կինեմատոգրաֆի լաւագոյն նմուշներին: Ուստի միակ յաղթողին ընտրում են հանդիսատեսները՝ ինտերակտիւ քւէարկութեան ճանապարհով, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։