Հա

Մշակոյթ

20/10/2019 - 10:50

Եգիպտոսում 30 հինաւուրց փայտէ դագաղներ հանրայի ցուցադրութեան են դրւել

Եգիպտոսում հանրայի ցուցադրութեան են դրել 30 հինաւուրց փայտէ դագաղներ, որոնք Լուքսորի Արքաների հովտում լաւ պահպանւել են հազարամեակների ընթացքում:

«alikonline.ir» - Եգիպտոսում հանրայի ցուցադրութեան են դրել 30 հինաւուրց փայտէ դագաղներ, որոնք Լուքսորի Արքաների հովտում լաւ պահպանւել են հազարամեակների ընթացքում: Ըստ News.am-ի՝ յայտնում է AFP-ը։

Հնութիւնների նախարարութիւնը պաշտօնապէս յայտարարել էր գտածօների մասին, որոնք յայտնաբերւել էին Նեղոս գետի արեւմտեան ափին գտնւող «Ասասիֆ» գերեզմանոցում։

Տղամարդկանց, կանաց եւ երեխաների 30 շքեղ զարդարւած դագաղները հաւանաբար պատկանում են առաջին հոգեւորականների ընտանիքի անդամներին։

Սարկոֆագները թւագրւում են մօտ 3000 տարի առաջ, մ․թ․ա․ 10-րդ դարում հիմնւած 22-րդ դինաստիայի ժամանակաշրջանով։

Չնայած տարիքին՝ օձերի, թռչունների, լոտոսի ծաղիկների եւ հիերոգլիֆների սեւ, կանաչ, կարմիր, դեղին պատկերները, որոնք ծածկում են դագաղները, դեռեւս լաւ երեւում են։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։