Հա

Մշակոյթ

20/10/2019 - 11:10

«Արցախպրես»-ը՝ «Դրախտի դարպասը» ֆիլմում. Ստեփանակերտում կայացել է պրեմիերան

Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում երէկ տեղի է ունեցել արցախցի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան:

«alikonline.ir» - Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում երէկ տեղի է ունեցել արցախցի կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան:

Ըստ ֆիլմի սցենարի՝ գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնւալը 2016 թւականին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարւայ ընդմիջումից յետոյ վերսկսւած պատերազմը: Լրագրողական հետաքննութեան արդիւնքում ծանօթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ:

Ռոբերտի եւ Սոֆիայի յաճախակի հանդիպումներն արթնացում են փոխադարձ սիրոյ զգացմունքը, սակայն պարզւում է, որ Սոֆիան անյայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսեանի աղջիկն է, ում 1992 թւականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գիւղում՝ գերեվարութեան մէջ, ապա՝ իւրացրել նրա մարտի դաշտում արւած լուսանկարները: Յատկանշական է, որ ֆիլմում առանցքային գործողութիւնների մի մասն իրականացւում է լրատւական գործակալութեան շուրջ, որը կրում է «Արցախպրես» անունը:

Ֆիլմի պրեմիերայից յետոյ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում կինոռեժիսոր Ջիւան Աւետիսեանն ասել է, որ ֆիլմը մէկ նպատակ ունի՝ Արցախը տեսնել ազատ եւ անկախ, իսկ դրա համար պէտք է տարբեր ոլորտերում լուրջ աշխատանքեր իրականացնել:

Կինոռեժիսորի խօսքով՝ ֆիլմում ներկայացւած լրատւական գործակալութեան անունն ընտրւել է, հէնց «Արցախպրես»-ի անունը հաշւի առնելով:

«Ֆիլմը հասանելի է լինելու այն օտարերկրացիներին, ովքեր գաղափար անգամ չունեն, թէ որտեղ է գտնւում Արցախը կամ ինչպիսի իրավիճակում են ապրում արցախցիները: Այս ֆիլմն իմ միւս նկարահաած ֆիլմերից տարբերւում է դերասանական կազմով, երկրների ներկայացւածութեամբ, կառուցւածքով, սիւժէով եւ այլն: Ֆիլմը նախատեսում ենք ներկայացել նաեւ միջազգային տարբեր փառատօնների: Ֆիլմի պրեմիերան նախատեսում ենք նաեւ մի շարք այլ երկրներում»,- մասնաւորապէս ասել է Ջ. Աւետիսեանը՝ նշելով, որ նկարահաումներում ներգրաււել են լաւագոյն մասագէտները՝ աշխարհի տարբեր վայրերից:

Ֆիլմի արցախեան պրեմիերային ներկայ էր նաեւ դերասանական կազմը:

Ֆիլմի գլխաւոր դերասան գերմանացի Ռիխարդ Զամէլը, ով 2012 թւականին Նիւ Եօրքում տեղի ունեցած «Սիրակուզ» համաշխարհային կինոփառատօնի շրջանակներում արժանացել է «Լաւագոյն դերասն»-ի կոչման, մեզ հետ զրոյցում ասել է, որ ֆիլմը զգացմունքային է, մանաւանդ իր համար, քանի որ մինչեւ նկարահանումները չէր էլ լսել Արցախի մասին:

Նա նշել է, որ Արցախում յարատեւ խաղաղութեան հաստատման համար նա եւս փորձել է իր ներդրումն ունենալ:

«Պէտք է անկեղծ լինեմ, եւ ասեմ, որ այս ֆիլմում նկարահանւելն ինձ համար պատիւ էր: Ֆիլմը նաեւ հանդուրժողականութեան մասին է, եւ այն կարող է մշակութային դեսպան լինել այլ երկրներում: Մեծ սպասելիքներ ունէի ֆիլմից, որոնք էլ իրականութիւն դարձան: Արցախի ողջ ժողովուրդն ամէն կերպ փորձում էր օգտակար լինել նկարահանումներին: Մենք տեսանք, թէ ինչպէս են մեծ ու փոքր առանց դժգոհելու գիշեր ցերեկ աշխատում, որպէսզի մենք որեւէ խնդիր չունենանք: Պէտք է շնորհակալութիւն յայտնեմ ԱՀ կառավարութեանը, մի շարք նախարարութիւնների, զինւորականների եւ պարզապէս հասարակ քաղաքացիների, ովքեր սիրով էին օժանդակում եւ մասնակիցը լինում մեր նկարահանումների: Գիւղերում գիւղացիները մեզ հիւրասիրում էին. այդ ջերմութիւնն ու յարգանքն անբացատրելի են: Արցախը զարգացող երկիր է, եւ իւրաքանչիւր անձ, ով ցանկութիւն ունի լիարժէք տեղեկութիւն ստանալու Արցախի մասին, պէտք է գոնէ մէկ անգամ լինի Արցախում: Այստեղ ապրող մարդիկ ձգտում են խաղաղութեան»,- ասել է Ռ. Զամէլը՝ տեղեկացնելով, որ ինքը, այցելելով Արցախ, ներառւել է Ադրբեջանի սեւ ցուցակում:

Խօսելով այն մասին, որ ֆիլմում ներկայացւել է «Արցախպրես» լրատւական գործակալութիւնը, մեր զրուցակիցն ասել է, որի միջոցով աշխարհին են ներկայացւում Արցախի հանդուրժողականութեան եւ խաղաղութեան կոչերը:

Ֆրանսահայ դերասանուհի Տատեանայ Սպիւակովան էլ ասել է, որ ինքն անհամբերութեամբ է սպասել ֆիլմի պրեմիերային:

«Մեծ սիրով եմ համաձայւել նկարահանւել Արցախի մասին պատմող ֆիլմում: Մինչ նկարահանումները ես երբեւէ չեմ եղել Արցախում՝ չնայած իմ նախատատը Շուշիից է: Ֆիլմում փորձել ենք ներկայացնել այն իրականութիւնը, որ կայ Արցախում: Արցախցիները շատ ջերմ են, եռանդուն, հոգատար, ժպտերես եւ կամեցող: Յուսով եմ՝ ֆիլմը դեռ երկար ճանապարհ կանցնի»,- նշել է Տ. Սպիւակովան:

ԱՄՆ-ում բնակւող դերասանուհի Նաիրա Զաքարեանի խօսքով՝ իր սպասելիքներն իրականացւել են:

«Առաջին անգամ դիտելով ֆիլմը՝ ես հազիւ եմ յուզմունքս զսպել, իսկ այս անգամ արդէն ուշադիր հետեւում էի կադրերին՝ Արցախի գեղատեսիլ վայրերին՝ բնութեանը, սարերին: Ես ուրախ ու հպարտ եմ, որ մասնակից եմ եղել այս ֆիլմի նկարահանումներին, եւ իմ ներդրումն եմ ունեցել Արցախի զարգացման գործում: Կարծում եմ, որ այս ֆիլմն ինչ-որ ձեւով առաջընթաց կապահովի արցախցիների կեանքում, որովհետեւ իմ սիրտը շատ է ցաւում Արցախի եւ Հայաստաի համար, քանի որ ես էլ հայ եմ»,- աւելացրել է Ն. Զաքարեանը:

Ֆիլմի պրեմիերային ներկայ էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրքեպիսկոպոս Մարտիրոսըանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պետական այլ այրեր, ֆիլմի ստեղծագործական կազմի ներկայացուցիչներ, հիւրեր:

Յարակից լուրեր

  • «Մանկութեան երանգներ» խորագրով ցուցահանդէս Ստեփանակերտում
    «Մանկութեան երանգներ» խորագրով ցուցահանդէս Ստեփանակերտում

    Երէկ՝ յունիսի 11-ին, Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի ցուցասրահում կայացել է «Մանկութեան երանգներ» ցուցահանդէսը, որը նախաձեռնել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը՝ ԱՀ Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի հետ համատեղ:

  • Ստեփանակերտում աւարտւել է ՀՅԴ պատանեկան ճամբարը
    Ստեփանակերտում աւարտւել է ՀՅԴ պատանեկան ճամբարը

    Երէկ՝ մայիսի 1-ին, Ստեփանակերտի Իւրի Պօղոսեանի անւան N6 դպրոցում տեղի է ունեցել ՀՅԴ պատանեկան վերջին ճամբարի փակման արարողութիւնը: 

  • «Ադրբեջանը քաղաքակրթութեան թշնամի». Ցուցահանդէս Ստեփանակերտում
    «Ադրբեջանը քաղաքակրթութեան թշնամի». Ցուցահանդէս Ստեփանակերտում

    Ապրիլի 24-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում բացւել է «Ադրբեջանը քաղաքակրթութեան թշնամի» խորագրով բռնազաւթւած տարածքների պատմամշակութային յուշարձանների լուսանկարների ցուցահանդէսը։ 

  • Ստեփանակերտում տեղի է ունեցել աւանդական ջահերով երթ
    Ստեփանակերտում տեղի է ունեցել աւանդական ջահերով երթ

    ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ «Արամ Մանուկեան» ուսանողական միութիւնների նախաձեռնութեամբ Ստեփանակերտում կազմակերպւել է աւանդական ջահերով երթ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին, որին մասնակցել են հազարաւոր արցախցիներ:

  • ՀՅԴ ծրագիր՝ Արցախի երիտասարդութեան կարողականութեան եւ հմտութիւնների զարգացման համար
    ՀՅԴ ծրագիր՝ Արցախի երիտասարդութեան կարողականութեան եւ հմտութիւնների զարգացման համար

    ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը եւ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը մարտի 2-ին, հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտում գործող Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դ.Ս. Գաբրիէլեանի եւ Գրիգոր Նարեկացի համալսարանի հասարակայնութեան եւ լրատւութեան բաժնի պատասխանատու Սոնա Համբարձումեանի, ուսանողական խորհրդի նախագահ Նորա Աղաբաբեանի եւ տեղակալ Նարինէ Առուշանեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։