Հա

Մշակոյթ

21/10/2019 - 11:30

Թուրքիայից ներկրման ծաւալը աճման միտում ունի. կանգ առնել է պէտք

Սիրիական թնջուկն ինչ ազդեցութիւն կարող է ունենալ Հայաստանի տնտեսութեան վրայ։ Առաջին հայեացքից թւում է՝ ոչ մի։

«alikonline.ir» - Սիրիական թնջուկն ինչ ազդեցութիւն կարող է ունենալ Հայաստանի տնտեսութեան վրայ։ Առաջին հայեացքից թւում է՝ ոչ մի։ Իրականութիւնն այլ է։ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանն առանձնացրել է մի քանի կարեւոր դրական ու բացասական ազդեցութեան հնարաւորութիւններ։ Գրում է B24.am-ը:

Տնտեսագէտի կարծիքով՝ ճիշտ ժամանակն է հրաժարւել թուրքական ապրանքներից եւ գնել տեղականը։ Բացի այդ մեր երկրի զարգացման հարցում կարող ենք օգտագործել սիրիահայերի ներուժը։

Պարսեանը նկատում է՝ Հայաստանում յաջողւած բիզնես ունեցող սիրիահայեր կան, շատերն էլ արհեստի են տիրապետում։ Այնպէս որ, Հայաստանը կարող է այս անգամ էլ իր յարկի տակ ընդունել մեր սիրիաբնակ հայրենակիցներին եւ աւելացնել յաջողութեան պատմութիւնները։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ստեղծւած իրավիճակից կարող են շահել խելացի տնտեսվարող պետութիւնները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։