Հա

Մշակոյթ

24/10/2019 - 10:30

Յայտնի են «Օսկար» կինոմրցանակի՝ «Լաւագոյն դերասան» անւանակարգի յաւակնորդները

Հոլիվուդեան ֆիլմարտադրող ընկերութիւնները ներկայացրել են «Օսկար» մրցանակի յաւակներդներին:

«alikonline.ir» - Հոլիվուդեան ֆիլմարտադրող ընկերութիւնները ներկայացրել են «Օսկար» մրցանակի յաւակներդներին: Գրում է Tert.am-ը՝ ռուսական Life.ru-ին յղում:

Եւ այսպէս. լաւագոյն տղամարդու դերի հիմնական հաւակնորդներն են՝ Լէոնարդօ Դի Կապրիոն, Մեթիւ Ռայսը, Ռոբերտ Փաթինսոնը եւ Ջոնաթան Փրայսը:

Sony Pictures-ը Լեոնարդօ Դի Կապրիոյին առաջադրել է «Լաւագոյն դերասան», իսկ Բրեդ Փիթին՝ «Լաւագոյն երկրորդական պլանի դերասան» անւանակարգերում:  Ընկերութիւնն այս որոշումը տրամաբանական է համարել եւ նշել է, որ երկրորդական պլանի դերակատարման համար Փիթն արձանիկ ստանալու աւելի մեծ հնարաւորութիւն ունի:

Միաժամանակ, Sony-ն «Օսկարի» է առաջադրել նաեւ «Մի գեղեցիկ օր հարեւանութեամբ» ֆիլմի դերասաններ Մեթիւ Ռայսին եւ Թոմ Հենքսին՝ համապատասխանաբար «Լաւագոյն դերասան» եւ «Լաւագոյն երկրորդական պլանի դերասան» անւանակարգերում:

A24 ստուդիան ներկայացրել է Ռոբերտ Փաթինսոնին և Ուիլեմ Դեֆոյին «Փարոս» ֆիլմի համար՝  համապատասխանաբար «Լաւագոյն դերասան» եւ «Լավւագոյն երկրորդական պլանի դերասան» անւանակարգերում:

«Օսկար»-ի առաջադրմանը մասնակցել է նաեւ Netflix ընկերութիւնը: «Երկու պապերը» ֆիլմում գլխաւոր դերակատարման համար ընկերութիւնը «Լաւագոյն դերասան» անւանակարգում ներկայացրել է Ջոնաթան Փրայսի թեկնածութիւնը, որը նախկինում երբեւէ «Օսկար»-ի չի առաջադրւել: Նա կարող է ձեռք բերել ցանկալի արձանիկը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի դերի համար: Իսկ Էնթոնի Հոփքինսը, որը կերտել է Հռոմի Բենեդիկտոս պապի կերպարը, առաջադրւել է «Լաւագոյն երկրորդական պլանի դերասան» անւանակարգում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։